Մեղքը չի կարելի բարդվել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա, չնայած՝ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» (Ենի Ազերբայջան) կուսակցության 8-րդ համագումարում ելույթ ունենալիս։
«Ներկայիս Հայաստանի իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեզ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի և անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը», - ընդգծել է Ալիևը՝ նշելով, որ իրենք երբեք չպետք է մոռանան դա։