Մեղրու գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը բացեց դռները

28.06.2016 10:25
2449

Հունիսի 24-ի օրը Մեղրիում նշանավորվեց նրանով, որ քաղաքի Անդրանիկ Զորավարի 5 հասցեում «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը Շվեյցարիայի միջազգային զարգացման գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Շուկաներ Մեղրու համար» ծրագրի շրջանակում տեղացի ներդրող Արմեն Ավետիսյանի հետ համագործակցությամբ բացեց գյուղատնտեսական սպասարկման ժամանակակից կենտրոն:

Կենտրոնի բացումն ունի նախապատմություն. 2014-ի ապրիլին համագործակցելով ծրագրի հետ՝ Արմեն Ավետիսյանն իր սեփական ներդրումներով Մեղրի համայնքում հիմնադրեց գյուղատնտեսական ապրանքների սպասարկման «Այգեգործ» խանութ-կենտրոնը: Այն գործունեության կարճ ժամանակահատվածում հասցրել է սպասարկել ավելի քան 1400 ֆերմերային տնտեսության եւ տարածաշրջանում ներկայացրել է գյուղատնտեսական ապրանքների 14-ից ավելի մատակարարների ապրանքները: Խանութ-կենտրոնի ներսում գործել են նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի նորոգման եւ խորհրդատվական ծառայություններ: Եվ ահա խանութ-կենտրոնը, զարգացնելով իր գործունեությունը, վերահիմնադրվում է որպես գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Կենտրոնի շինարարությունն իրականացրել է Մեղրու «Ճանապարհների շինարարություն եւ շահագործում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (տնօրեն՝ Ազատ Գասպարյան): Բացման արարողությանը մասնակցում էր «Շինինդուստրիա գիտատեխնիկական կենտրոն» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Շավարշյանը, ով իրականացրել է օբյեկտի տեխնիկական հսկողության աշխատանքները: Նրա տեղեկացմամբ՝ շինաշխատանքները կատարվել են կարճ ժամկետում եւ բարձր որակով: Ի դեպ, դրանում դժվար չէր համոզվել՝ մտնելով կենտրոն, ծանոթանալով հարմարություններին:

Նորաբաց կենտրոնի տարածքում ցուցադրված էին զանազան գյուղսարքավորումներ՝ կթի ագրեգատ, խոտհնձիչներ, սրսկիչներ, այլ գյուղգործիքներ: Խանութն էլ առաջարկում էր գյուղապրանքների լայն տեսականի՝ ամենատարբեր գյուղգործիքներ, պարարտանյութեր եւ թունաքիմիկատներ, անասնաբուժական, մեղվաբուծական դեղորայքներ եւ գործիքներ: Մեղրեցի ֆերմեր Անդրանիկ Մարտիրոսյանը «Սյունյաց երկրի» հետ զրույցում նշեց, որ «Շուկաներ Մեղրու համար» ծրագրի շրջանակում դասընթացների եւ սեմինարների է մասնակցել, ինքը հիմնականում ջերմոցային տնտեսություն է վարում,  չորս հազար քառակուսի մետր պտղատու այգի ունի, այս տարի էլ պիստակի այգի է հիմնել: Ֆերմեր Արամ Հարությունյանը (Լեհվազ) տեղեկացնում է, որ մեկ հեկտարի չափով արքայանարնջի այգի ունի, նախորդ տարի 15 տոննա բերք է հավաքել, գոհ է խորհրդատվությունից, որ մինչ այդ տրամադրում էր «Այգեգործ» խանութ-կենտրոնը. «Անցյալ տարի մի խոտհնձիչ եմ վերցրել, եթե նախկինում խոտը մի ամսում էի հնձում, խոտհնձիչով՝ երեք օրում: Հաճելի է տեսնել, որ կենտրոնը գյուղատնտեսությամբ զբաղվողի համար ամեն ինչ առաջարկում է»:

Ինչպես տեղեկացանք մամլո հաղորդագրությունից, կենտրոնում գործելու է նաեւ հողի անալիզի համար նախատեսված լաբորատորիա, կազմակերպվելու են օտարերկրացի մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ եւ դասընթացներ: Ակնկալվում է, որ կենտրոնի ծառայություններից կօգտվի Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի 13 համայնքի մոտ 1800 ֆերմերային տնտեսություն:

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին հանրապետության տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գյուղատնտեսության ոլորտի աշխատողներ (ֆերմերներ), համայնքապետներ, տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ: «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ԱՐԴԻ) ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը շնորհավորելով կենտրոնի բացման առթիվ, համոզմունք հայտնեց, որ կենտրոնն էական նպաստ կբերի ֆերմերների գիտելիքների եւ հմտությունների ավելացմանը, գյուղատնտեսական առաջավոր փորձի ներդրմանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ծրագիրը համաֆինանսավորել է կենտրոնի կառուցումը, նաեւ Մեղրի քաղաքում ու հարակից չորս համայնքում իրականացնում է ջրագծի կառուցում եւ վերանորոգում, որոնք առաջիկա ամիսների ընթացքում կատարվելու են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերերյանն իր խոսքում նշեց, որ շվեյցարական համադաշնության ծրագրերին Սյունիքում ծանոթ են մոտ տասը տարի, դրանք նախապես իրականացվում էին Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններում, նախ՝ սոցիալական, հետո՝ գյուղատնտեսության ոլորտներում, իսկ այժմ աշխատանքները տեղափոխվել են դեպի հարավ՝ Մեղրու տարածաշրջան: «Ամեն ինչ պիտի արվի, որ շուկաները հասանելի լինեն Մեղրուն եւ Մեղրին հասանելի լինի շուկաներին: Կենտրոնը պիտի լինի այն բազան, որ հնարավոր կդարձնի Մեղրիում արդյունավետ գյուղատնտեսության իրականացումը: Նախարարությունը հետեւողական է լինելու այս հարցում, վստահ եմ, որ առաջիկայում ավելի արդյունավետ միջոցառումներ կիրականցվեն», - ասաց փոխնախարարը:

Կենտրոնի բացման առթիվ մեղրեցիներին շնորհավորեց գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը՝ ներկաներին իրազեկելով, որ Մեղրու ագրոսպասարկման կենտրոնը 16-րդն է հանրապետությունում, եւ դրանց թիվը մինչեւ տարեվերջ կհասնի 30-ի: Նաեւ երախտագիտություն հայտնեց միջազգային կազմակերպություններին՝ նշելով, որ ինչպես ագրոսպասարկման կենտրոնների աշխարհագրությունն է հարուստ, այնպես էլ դրանց հիմնադրմանը նպաստած միջազգային կազմակերպությունների: Փոխնախարարը հաջողություն մաղթեց կենտրոնի հետագա աշխատանքներին:

Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը կենտրոնի հիմնումը միջազգային կազմակերպությունների եւ պետական կառույցների համագործակցության լավագույն օրինակ համարեց: «Քանի որ Սյունիքի մարզպետարանը Հայաստանի ագրարային համալսարանի հետ հուշագիր է ստորագրել, այդ շրջանակում շատ կարեւորվում է, որ կենտրոնը կարող է ծառայել հարթակ՝ սեմինար պարապմունքների, գործնական որոշ հմտություններ ձեռք բերելու համար, խոսքս վերաբերում է ագրարային ազգային համալսարանի պոտենցիալ դիմորդներին», - ասաց մարզպետի տեղակալը:

«Մուլտի ագրո» գիտաարտադրական կենտրոն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, ովքեր հեռավոր Եվրոպայից Մեղրիում ներդրումներ են անում:

Մեղրու գյուղտնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությունից հետո հյուրերը ծանոթացան Լիլիթ Ավետիսյանի եւ Իշխան Ասլանյանի ընտանեկան բիզնեսին (չրերի արտադրամաս են հիմնել): Այցելեցին Ագարակի միջնակարգ դպրոց, որտեղ տարեսկզբին բացվել է ագրոտեխնոլոգիական հոսքային դասարան: Կրթօջախի տնօրեն Էռնա Բարխուդարյանը «Սյունյաց երկրին» հայտնեց, որ ագրարային ազգային համալսարանի եւ Սյունիքի մարզպետարանի միջեւ կնքված հուշագրի համաձայն 2018 թվականին այդ դասարանից չորս հոգի (երկուական Մեղրուց եւ Ագարակից) իրավունք կստանան գործուղումով սովորել ագրարային համալսարանում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37