Պետք չէ պաշտոնյայի հետ շփումը դիտարկել որպես երկնային հրաշք. Փաշինյանը ժողովրդին զսպվածության կոչ արեց Կապանում

06.07.2018 00:55
1322

ԿԱՊԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի վերջին կանգառը Կապան քաղաքն էր, որտեղ բնակիչների հետ հանդիպումն այնքան էլ հարթ չանցավ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նախ ողջունեց ներկաներին, շնորհավորեց Սահմանադրության տոնի առթիվ և հարց հղելու հնարավորություն տվեց ցանկացողներին՝  նշելով, որ այսպիսով իրենք փորձում են տեղում քարտեզագրել առկա խնդիրները, որպեսզի հետագայում դրանց լուծում տան։

Ի սկզբանե քաղաքացիների հարցերը վերածվեցին կամ ելույթների, կամ նեղ անձնական խնդիրների բարձրաձայնման, որոնց ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հորդորեց հանրային նշանակության հարցեր բարձրացնել։ «Խնդրում եմ համայնքի, մարզի, ընդհանուր բնույթի խնդիրների մասին խոսեք, դա ավելի արդյունավետ կլինի»,-ասաց վարչապետը։

Կապանցիներն առանց իրար հերթ տալու փորձեցին հարցեր տալ, որոշ քաղաքացիներ, տեղից խոսելով, խանգարում էին արդեն հարց հնչեցնող անձանց։ Նիկոլ Փաշինյանը մեկ-երկու անգամ ընդհատեց հարց ու պատասխանը, քայլեց դեպի հավաքված մարդկանց՝ ձայնի իրավունքը տալով այդ մարդկանց։

Սանկտ Պետերբուրգից բնակվող երիտասարդ աղջկա դիտարկմանը, որ Հայաստանի տարբեր ոլորտներում զարգացումը կնպաստի իր նման շատ այլ անձանց կողմից Հայաստանում ապրելու որոշում կայացնելուն՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․  «Ես համաձայն չեմ ձեզ հետ, որ Հայաստանում չկա հնարավորություն, ընդհակառակը՝ հենց այսօրվանից կարող եք մտածել Հայաստան վերադառնալու մասին։ Այսօր Հայաստանում մարդիկ հնարավորություն ունեն ինքնադրսևորվելու։ Կա իրավական հավասար դաշտ, ներդրումներ կատարելու հնարավորություն, որոնք պաշտպանված են։ Ձեր ծողներին, բոլոր հայերին կոչ եմ անում վերադառնալ ու այստեղ աշխատատեղեր բացել, ոչ թե բարեգործություն անել»։

Ինչ վերաբերում է Կապանի բնապահպանական իրավիճակի հետ կապված մտահոգությանը, ապա վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունն ու բնապահպանական տեսչական մարմինը Հայաստանի մետաղական հանքերում իրականացնելու են ստուգումներ՝ պարզելու արդյոք դրանք գործում են ՀՀ օրենսդրությանն ու բնապահպանական կանոններին համապատասխան, թե ոչ։ «Եթե պարզվի, որ որևէ պոչամբար, հանք գործում է այդ կանոններից դուրս, ապա դրանց առաջ պահանջ կդրվի ամբողջ գործունեությունը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը»,-ասաց Փաշինյանը։

Հանդիպման ավարտին ևս որոշակի խժդժություններ եղան։ Փոքրիկ աղջնակի լուսանկարվելու խնդրանքը վարչապետը չմերժեց, ավելին՝ համաձայնեց նկարվել բոլոր երեխաների հետ, ինչը, սակայն, առաջացրեց հրմշտոց, և ոչ այնքան երեխաների, որքան մեծահասակների կողմից։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը զսպվածության կոչ արեց և խորհուրդ տվեց պաշտոնյայի հետ շփումը չդիտարկել որպես երկնային հրաշք։ «Սա սովորական իրադարձություն է, որ ձեզ հետ պետք է անընդհատ տեղի ունենա։ Եկեք պայմանավորվենք, որ այս շփումը պետք է լինի կանոնակարգված։ Ես ձեզ կոչ եմ անում, որ ձեր դիրքը բոլոր դեպքերում լինի որպես ազատ, հպարտ ու արժանապատիվ քաղաքացի»,-եզրափակեց վարչապետ Փաշինյանը։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08