Մինսկի խումբը գործընթացի վերականգնման ցանկություն է ցույց տալիս. ինչու ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ը մերժեցին Ալիևի հրավերը

13.07.2021 10:44
1040

Փորձագետների կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանները մերժել են Շուշի այցելելու Ադրբեջանի հրավերը, քանի որ չեն համարում, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված է, և շահագրգռված են համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսմամբ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ եռանախագահողների այդ քայլը բանակցային գործընթացի վերագործարկմանը չխոչընդոտելու ցանկության ցուցադրում է:

«Ենթադրում եմ Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի հրավերով չայցելելու շարժառիթը այն է, որ տվյալ երկրները չվնասեն հակամարտության կարգավորման ապագա գործընթացին, որն իրենք ցանկանում են վերագործարկել: Հակառակ դեպքում իրենց այցելությունը շատ լուրջ բացասական ազդեցություն կարող էր ունենալ կարգավորման գործընթացին վերադառնալու հեռանկարների վրա և կարող էր ընկալվել որպես ուղերձ նույն այդ երկրների կողմից, որ իրենք համաձայն են Ադրբեջանի այն գնահատականի հետ, թե «հիմնախնդիրը լուծված է», - մեկնաբանեց Տարոն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք նշված քայլով Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերակենդանացման կամ վերաակտիվացման նշաններ են ցույց տալիս, Տարոն Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ սա ավելի շուտ վերաակտիվացման ցանկության նշան է կամ վերաակտիվացմանը չխոչընդոտելու ցանկության ցուցադրում:

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե եռանախագահների դեսպանները գնային Շուշի՝ դրանով ցույց կտային, որ իրենք այդքան էլ շահագրգռված չեն Ղարաբաղյան գործընթացի վերականգնմամբ, այլ, օրինակ, ընդունում են, որ այս նոր ձևավորված ստատուս-քվոն հակամարտության լուծում է: Բայց, քանի որ համանախագահներն իրենց հայտարարություններով ասել են, սա իրենց համար լուծում չէ, ու բնական է, որ մեր շահերից ելնելով չէ, որ նման հայտարարություններ են անում, այլ իրենց շահերից ելնելով, հետևաբար պրոցեսի մեջ մնալու միակ արդյունավետ գործիքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

Տարոն Հովհաննիսյանը շեշտեց, որ խոսքը հիմնականում Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների մասին է, քանի որ Ռուսաստանն այսպես թե այնպես պրոցեսի մեջ է:

«Հետևաբար, իրենց պետք է հետ գալ գործընթաց ու գործընթացի կառավարմանը մասնակից լինել: Ըստ այդմ՝ իրենց ձեռնտու է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնումը նույն այդ ձևաչափի շրջանակներում», - բացատրեց փորձագետը:

Տարածաշրջանային հարցերի վերլուծաբան, արևելագետ Արմեն Պետրոսյանը նույնպես համոզված է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանների՝ Բաքվի հրավերով Շուշի չգնալու որոշումը պայմանավորված է Արցախյան հիմնախնդրի դեռևս չլուծված լինելով, մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի հստակեցված չլինելու խնդրով:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, պահպանելով ինչպես փոխադարձ համախոհությունը, այնպես էլ համախոհությունը հակամարտ կողմերի նկատմամբ, բավականաչափ գրագետ որոշում են կայացրել չայցելել Շուշի: Մինսկի խմբի  համանախագահ երկրների դեսպանների որոշման վրա ազդել է ոչ միայն հակամարտության չկարգավորված լինելու հարցում նրանց համախոհությունը, այլև խնդրի զգացական կողմը՝ Շուշիի խորհրդանշական արժեքը, հատկապես երբ ընդամենը մի քանի ամիս է անցել կրակի դադարեցումից ի վեր», -  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40