Օրհնության խոսք՝ «Սյունյաց երկիր․մշակութային» հանդեսի՝ Մեղրիի սրբավայրերին նվիրված համարի  առիթով

18.12.2025 11:29
450

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր

Աստծո շնորհով ու խաղաղությամբ ողջունում եմ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմին և ընթերցող հասարակությանը՝ Մեղրիի սրբավայրերին նվիրված հատուկ թողարկման լույս ընծայման առթիվ։

Մեղրին՝ Սյունյաց աշխարհի արևաշող և օրհնված համայնքը, մեր հայրենիքի այն անկյուններից է, որտեղ յուրաքանչյուր բարձունք ու քար խոսում է հավատքի ու տոկունության մասին։ Դարերի փորձությամբ զտված սրբավայրերը մեր ժողովրդի անսասան ոգու, Աստծո հանդեպ սիրո և Սյունյաց հողի վրա Տիրոջ անքակտելի օրհնության կենդանի վկաներն են։

Այսօր, երբ մեր հայրենիքի սահմաններն ու հոգևոր արժեքները կրկին կանգնած են մարտահրավերների առաջ, առավել կարևոր է հիշել ու ճանաչել այն սրբավայրերը, որոնք պահպանում են մեր հավատքի կրակը և ամրացնում մեր ոգին։

Թող այս թողարկումը մեր հավատացյալ ժողովրդի համար լինի ոչ միայն պատմական ու մշակութային արժեքների ճանաչման միջոց, այլև հոգևոր վերազարթոնքի առիթ։

Աղոթում եմ, որ Ամենակալ Տերը օրհնի «Սյունյաց երկիր» թերթի բարի ծառայությունը՝ ի փառս Աստծո և ի շահ մեր ազգի։

Թող Սուրբ Հոգին զորացնի ձեր գիրը՝ լուսավորելու մարդկանց միտքն ու սրտերը դեպի ճշմարիտ լույսը՝ Քրիստոս։

Քրիստոսի սիրով և հայրական օրհնությամբ՝

Մակար եպիսկոպոս Հակոբյան

Սյունյաց թեմի առաջնորդ

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01