Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրություն

10.11.2025 12:09
472

Նոյեմբերի 9-ին, «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը կայացավ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունը:

Նոյեմբերի 1-9-ը ցուցահանդեսում ներկայացվեց հայկական դրամի պատմությունը, նրա կարևորությունը, ՀՀ ԿԲ դրամական թողարկումները և հուշադրամները։

Մեղրի համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնության համար և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին պարգևատրեց շնորհակալագրերով` այս օրերի ընթացքում Մեղրիում իրականացրած պատասխանատու և կրթական կարևոր նշանակություն ունեցող ծրագրի համար:

Կենտրոնական բանկի ներկայացուցիչները Մեղրի համայնքի ղեկավար Խ. Անդրեասյանին նվիրեցին Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշանվերներ:

Ցուցադրությունը հնարավորություն տվեց ավելի քան 1200 այցելուների ծանոթանալու դրամաշրջանառության պատմական փուլերին, հայկական դրամի գեղարվեստական արժեքին, ազգային խորհրդանիշներին և ժամանակի ընթացքում դրա ձևափոխություններին։

Մեղրիի համայնքապետարան 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40