Մտորումներ մեր անբուժելի նկարագրի մասին

27.04.2023 15:10
1107

Եվս մեկ անգամ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առջև մեր ժողովրդի խոնարհման ականատեսը լինելով` չեմ կարող այսօր չարձանագրել, որ սուգը պճնազարդելով հանդիսավոր արարողության վերածող, կարելի է անգամ ասել` իր վշտով աշխարհի ժողովուրդների առաջ իրեն կայացնել փորձող մի անփառունակ ազգ ենք։

Այսօր տասնյակ հազարներով դուրս են եկել փողոց և Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը լցրել մարդկային հեղեղով, սակայն մինչ այս, իրենց քթի տակ` Արցախին նոր ցեղասպանության սպառնալիքով ամիսներ շարունակ թշնամու կողմից շրջափակելը չտեսնելու տալով, իրենց որկորն են ամեն օր հանգիստ խղճով լցոնել և, եթե ինչ֊որ հրաշքին հավասարազոր իրադարձություն տեղի չունենա` շարունակելու են նույն վարքագիծը այնքան ժամանակ, մինչև Արցախն էլ վերջնականապես կորցնեն։ Իսկ հետո Ավստրալիայում կամ ասենք` Չիլիում կամ էլ որևէ այլ պետության մեջ նրան նվիրված շքեղ հուշարձաններ կամ խաչքարեր են կանգնեցնելու և սկսելու են տասնամյակներով դրանք ծաղիկներով հեղեղել։
​Եվ ասվածին չեմ կարող դառը հեգնանքով չավելացնել, որ մեզ պատուհասածի մեջ մեր ժողովրդի
«ծալապակաս» էության մասին ոչ մի նախադասություն չհնչեցնելով` էլի սկսելու են իրենց բաժին հասած ողբերգության մեջ հիմնականում ռուսին կամ էլ այլ ժողովուրդներին դարերով մեղադրել։

Ինձ համար վերջին տարիների իրականության մեջ տարածում գտած ամենազզվելի հայկական ֆլեշմոբ կոչվածներից մեկն էլ այն էր, երբ եղեռնի զոհերի հիշատակի օրվա առիթով, ֆեյսբուքի օգտատերերն իրար հերթ չտալով, թութակների նման իրենց էջերում տեղադրում էին «Հիշում եմ և պահանջում» բառակապակցությունը։

Հիշել բառը թերևս ընդունելի եմ համարում, քանի որ այդ օրն իրականում յուրաքանչյուր նորմալ հայ մարդ ցավով հիշում է մեր ժողովրդի հետ պատահած ողբերգությունը, բայց պահանջում եմ​ եզրույթը բազում քստմնելի զգացողություններ էր իմ ներաշխարհում առաջացնում։ Մի հարցնող լինի` ումի՞ց ես պահանջում կամ ի՞նչ ես պահանջում։ Քո կոտորվելը ուրիշների կողմից ճանաչե՞լն ես պահանջում, թե՞ անճարությանդ ու անիրատեսությանդ հետևանքով քո կորցրած հայրենիքը քո ուժերով ու ջանքերով վերադարձնելու փոխարեն ուրիշների՞ց ես պահանջում, որ այն թուրքերից խլեն ու քեզ վերադարձնեն։
​Ողորմելիության չափ անտրամաբանական այդ կարգի զգացողությունների շուրջ էին սկսում պտտվել իրատեսական իմաստից զուրկ հիշյալ բառակապակցությունը մոգոնածին և այդ տխմար արտահայտությունը կուրորեն շրջանառության մեջ դնող զանգվածին ուղղված իմ հարցերը...
​Խորը ցավով պիտի արձանագրեմ, որ մեծամասնություն կազմող իր հավաքական կերպարի դրսևորումների մեջ, երևույթների բովանդակությունը վերջին պլան մղած, ողբերգության աստիճանի ծանծաղամիտ ու ձևապաշտ, մի անբուժելի ժողովուրդ է հայ կոչված մեր ժողովուրդը...

Տիգրան Գրիգորյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34