Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունը

18.05.2023 15:38
1098

Հայաստանի եւ Արցախի 30-ից ավելի քաղաքական ուժ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ «աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական բանակցությունների արհեստական արագացումը ճնշումների եւ սպառնալիքների ներքո չի բխում հայ ժողովրդի շահերից»։

Նշվում է, որ բրյուսելյան վերջին հանդիպման ավարտին հայտարարված արդյունքները, ինչպես նաեւ Ռեյկյավիկում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած մոտեցումները խորը մտահոգություն են առաջացրել հայ ժողովրդի մոտ:

 

Քաղաքական ուժերի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ եւ որեւէ լիազորություն չունի Արցախյան բանակցությունների եւ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ խոստումներ տալու, առավել եւս, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումներն ու կառավարության ծրագիրը Արցախյան հակամարտության եւ հայ-ադրբեջանական կարգավորումների հետ կապված պարունակում են բոլորովին այլ դրույթներ, քան հնչեցվում են միջազգային ձեւաչափով տարբեր հանդիպումների ժամանակ եւ որեւէ ամբիոնից պաշտոնական դիրքորոշում հայտնելիս»:

 

«Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ցանկացած հնարավոր երկխոսություն պետք է իրականացնել միջազգայնորեն ճանաչված ձեւաչափով եւ հստակ երաշխիքներով՝ հիմնված կողմերի իրավահավասարության վրա, սահմանափակված չլինելով որեւէ պարտադրված օրակարգով: Որեւէ այլ ձեւաչափ Արցախի ժողովրդի համար անընդունելի է:

 

Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացները պետք է ամրագրեն առաջին Արցախյան պատերազմի արդյունքում տեղի ունեցած փոխադարձ դեանկլավիզացիան եւ պետք է բացառել վերադարձ անկլավներին», - ասված է փաստաթղթում:

 

«Ցանկացած բանակցային արդյունք, որը կհակասի այս դրույթներին, անընդունելի է ու չի արտացոլում աշխարհասփյուռ հայության շահերը, եւ Նիկոլ Փաշինյանը կամ որեւէ այլ քաղաքական գործիչ իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ կամ պարտավորություններ ստանձնել այս օրակարգից տարբերվող օրակարգով», - նշել են հեղինակները:

 

Հայտարարությունը ստորագրել են.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԱԺ «Հայաստան»  խմբակցություն

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցություն

«Ազատություն» կուսակցություն

«Ազգային համաձայնություն» կուսակցություն

«Ազգային անվտանգություն» կուսակցություն

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն

«Համերաշխություն» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն   

«Հայաստանի Հանրապետական Կուսակցություն

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն»   

«Հայաստանի Դեմոկրատական» Կուսակցություն

«Միացյալ Հայաստան» կուսակցություն

«Սահմանադրական իրավունք միություն» Կուսակցություն

«Վերածնված Հայաստան» կուսակցություն

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Արցախի «Արդարություն» կուսակցություն   

«Ազատ Հայրենիք» կուսակցություն   

ՀՅԴ Արցախի կառույց

Արցախի ժողովրդավարական կուսակցույթուն

«Քաղաքական միացյալ դաշինք» կուսակցություն   

«Ազգային միաբանություն» կուսակցություն

«Միասնական Հայրենիք» կուսակցություն

Արցախի Պահպանողական կուսակցություն

Արցախի Հանրապետական կուսակցություն

«Շարժում- 88» կուսակցություն   

Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն

«Ազգային վերածնունդ» կուսակցություն                               

 

Հայտարարությունը բաց է ստորագրման համար։

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22