20-ամյա «Սյունյաց երկիրը». կարծիքներ, շնորհավորանքներ...

29.05.2023 16:45
911

Լրագրի խմբագրակազմը նպատակահարմար է գտել «Սյունյաց երկրի» 20-ամյակի կապակցությամբ, շաբաթական պարբերականությամբ, հրապարակել թերթի վերաբերյալ (նախկինում և հիմա) արտահայտած կարծիքներ (ամեն անգամ՝ մեկ կարծիք), ինչպես և շնորհավորանքներ, որ ստանում ենք ներկայումս ու կստանանք մինչև հոկտեմբերի 1-ը՝ պարբերականի ծննդյան օրը:

Հոդվածաշարը սկսում ենք մեր լեռնաշխարհի նշանավոր զավակ, Սյունիքի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի գնահատանքի խոսքով:

***

... Պղտորություններով հագեցած լրատվական այսպիսի իրականության մեջ ես սկսեցի հանդիպել Սամվել Ալեքսանյանի հեղինակած հոդվածներին: Սկզբում նրա հոդվածներում ձախ երևալու շինծու պահվածք էի փորձում տեսնել, որը ժողովրդի մոտ հեշտ հեղինակություն ձեռք բերելուն միտված լրագրողական աշխարհի ամենատարածված հնարքներից է: Սակայն տարիների քաղաքացիական իր համառ կեցվածքով նա ոչ միայն տողերիս հեղինակին, այլ ինձ հետ նաև շատ թերահավատների «պարտադրեց հասկանալ», որ ինքը լրագրողի անշնորհակալ մասնագիտությանն ամբողջ էությամբ նվիրված մի անխոցելի երևույթ է և որ իր համար հասարակական կյանքն ախտորոշող, անաչառ լրատվությունը հավատամք է ու կենսակերպ:

Սամվել Ալեքսանյանի հեղինակած հոդվածները վկայում են, որ նա հասարակության այս կամ այն խավի դիմություն կամ ընդդիմություն խաղացող լպրծուն պատվիրակը չէ, այլ հասարակական կյանքում համամարդկային արժեհամակարգ արմատավորել կամեցող լրատվական աշխարհի այն երախտավորներից է, ով իրադարձություններ և իրողություններ լուսաբանելիս՝ միշտ ձգտում է գտնվել լրագրողի առաքելության անկողմնակալ հարթության վրա ու փորձում չդավաճանել իրականությանն ու չաղավաղել ճշմարտությունը:

 Կարդալով ժողովրդավար ու իրավական պետությանն անհարիր երևույթները մերկացնող, շատերին ինքնաբավ թմբիրից արթնացնող, ոմանց ապազգային, ապիկար պահվածքը խարազանող, այս բարդ ժամանակներում ժողովրդի գոյատևման կամքին կորով ներարկող Սամվել Ալեքսանյանի տարաբնույթ հոդվածները՝ հիրավի ապշում ես, թե բնությունը որքան կամային լիցքեր ու անսպառ եռանդ է պարգևել այս մարդուն...

 Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի խմբագրական ունակություններին՝ նախ պիտի ասեմ, որ ցանկացած թերթ առաջին հերթին ի ցույց է դնում իր խմբագրի աշխարհընկալման ամբողջական պատկերը: Այս ճշմարտության ենթատեքստում պիտի փաստեմ, որ մարզային կարգավիճակում գործող նրա խմբագրած «Սյունյաց երկիր» թերթին հավասարապես խորթ են թե՛ գավառամիտ պարկեշտությունը, թե՛ ամբարտավան գավառամտությունը: Եվ ի լուր ամենքի պիտի հայտարարեմ, որ ազգային հոգեկերտվածքի վրա խարսխված համամարդկային ընկալումներն են խոսքի ազատության՝ «Սյունյաց երկիր» թերթին ուղեկցող գաղափարական չափորոշիչները:

Ավարտելով խոսքս՝ վերջում ուզում եմ ընթերցողին հայտնել նաև «Սյունյաց երկիր» թերթի վերաբերյալ ունեցած հետևյալ իմ կարծիքը. առանց դույզն-ինչ տարակուսելու «Սյունյաց երկիր»-ը ես համարում եմ Հայաստանի Հանրապետության ամենալուրջ և առաջնակարգ լրատվանիջոցներից մեկը:

Ընդամենը՝ այսքանը, և իմ բարեմաղթանքները՝«Սյունյաց երկիր» թերթի բոլոր աշխատակիցներին...

***

Հայոց պատմության վերջին տարիների օրհասական դրվագներում «Սյունյաց երկիրը» եղավ մեր ժողովրդի ցավի կրողը ու փորձում է այդ ցավի թարգմանը լինել:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24