Հայաստանի եւ Իրանի Ազատ տնտեսական գոտիների միջեւ համագործակցությունն ամրագրվեց հուշագրով

21.08.2017 13:00
1970

Օգոստոսի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, Առեւտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումը եւ սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով:

Ի թիվս այս նպատակների՝ հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաեւ գոտիները կառավարող մարմինների եւ պետական գերտեսչությունների միջեւ: Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ եւ բազմակողմ գործարար միջոցառումների եւ ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում: Հատուկ աշխատանքային խումբն ընդլայնված կազմով կզբաղվի ազատ տնտեսական գոտիների գործակցության հարցերով, կմշակի համագործակցության ճանապարհային քարտեզը: Սուրեն Կարայանը եւ Աքբար Թորքանը հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ նպատակն է արդյունքում ստեղծել ԱՏԳ-ների մեկ ընդհանուր համակարգ, որը կդառնա տարածաշրջանային զարգացման էպիկենտրոնը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը եւ Իրանի նախագահի խորհրդականն ամփոփել են իրանական պատվիրակության այցի մյուս արդյունքները եւս: Նախօրեին Սուրեն Կարայանի եւ Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ձեւավորվել էր երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների եւ արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու եւ գործնական առաջարկներ մշակելու նպատակով:

«Ինձ զեկուցել են, որ մեր ստեղծած աշխատանքային խմբերը բավականին արդյունավետ քննարկումներ են ունեցել: Վստահ եմ, որ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ այն համագործակցությունը, որի սկիզբը մենք այսօր կդնենք, կխորացնեն հայ-իրանական տնտեսական փոխգործակցությունը», - նշել է Ս.Կարայանը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը ներկայացրել է խմբերի աշխատանքների արդյունքները եւ գործնական առաջարկները: Մասնավորապես՝ նշվել է, որ քննարկվել եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել արդյունաբերության եւ գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի աշխատանքային խմբի քննարկումները, որոնք առնչվում են լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերին, զբոսաշրջային ցուցահանդեսներին, տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի ձեւավորման եւ արտերկրում դրա առաջմղման հարցերին:

Աքբար Թորքանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ջերմ ընդունելության համար եւ ավելացրել. ««Արաս» առեւտրի ազատ գոտին Իրանի համար Կովկասի եւ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության Իրանի դարպասն է: Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին եւ բավականին լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ, եւ մենք հուսով ենք, որ կկարողանանք այդ հանգամանքն օգտագործել Եվրասիական շուկա մուտք գործելու համար»:

Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը նշել է. «Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ ուզում հայտնել հրավերն ընդունելու եւ Հայաստան այցելելու համար: Մենք բավականաչափ առաջընթաց արձանագրեցինք մեր տնտեսական հարաբերութունների մեջ: Մենք սկիզբ ենք դնում այսօր նոր ծրագրերի: Մենք համոզվեցինք, որ զարգացման լուրջ ներուժ կա արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտում: Ինչպես նաեւ, վստահ ենք, մեր ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը կբերի մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների շեշտակի աճի»:

mineconomy.am
17 օգոստոսի 2017թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40