Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել. ԵԱՀԿ ՄԽ

17.10.2019 18:36
1195

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 14-17-ը տարածաշրջան կատարած իրենց այցելությունից հետո հայտարարություն են տարածել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանում հոկտեմբերի 15-ին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հոկտեմբերի 17-ին Բաքվում, և խորհրդակցություններ անցկացրել երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:

Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում համանախագահները զրույց են ունեցել նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ:

Երկու երկրների ղեկավարները համանախագահներին ներկայացրել են Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում իրենց վերջին երկխոսության մանրամասները և իրենց տեսլականը, թե ինչպես է հնարավոր առաջ մղել կարգավորման գործընթացը:

Համանախագահները ողջունել են մարդասիրական և անվտանգային յուրահատուկ միջոցառումների ձեռնարկման հեռանկարները՝ ուղղված հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն և լարվածությունը թուլացնելուն:

«Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի հովանու ներքո, նրա մանդատին ու երկարատև փորձառությանը համաձայն, դիտարկման առաքելության ծայրահեղ անհրաժեշտությունը: Համանախագահները կողմերին կոչ են արել լիարժեք սատարել ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի և նրա թիմի գործողություններին և ապահովել մոնիտորինգային առաքելությունների հնարավոր խոչընդոտների անհապաղ վերացումը:

Արտաքին գործերի նախարարները հաստատել են համանախագահների հովանու ներքո հանդիպման պատրաստակամությունը մինչև տարեվերջ:

Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ հանդիպելու ԵԱՀԿ մշտական խորհրդի և Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչներին»,-նշված է հայտարարության մեջ:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34