Հայաստանի և Ադրբեջանի միջև հшկամարտությունը, մեծ հաշվով, լուծված է. Լավրով

24.10.2023 14:03
874

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծված է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։

Այս մասին, ինչպես հաղորդում է Tert.am-ը, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հակամարտությունը, մեծ հաշվով, լուծված է։ Կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ դա հիմնական չլուծված խնդիրն էր։ Այժմ, իհարկե, մնում են գործնական քայլեր հարաբերությունների լիարժեք կարգավորման համար, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագիր նախապատրաստելու, սահմանների սահմանազատման և առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապեր հաստատելու ուղղությամբ», - ասել է Լավրովը՝ շեշտելով, որ այդ ամենի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումների ընթացքում։

Լավրովի խոսքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթաց ներթափանցելու փորձերը։ Նա ընդգծել է, որ վերջին մեկ տարում նման փորձեր են եղել, սակայն իրենք դեմ չեն որևէ շփման, որը հայկական ու ադրբեջանական կողմերն օգտակար կհամարեն։

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև առանձին համաձայնագիր կա, որը նվիրված է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցին։

«Նրանք՝ հայերն ու ադրբեջանցիները, պայմանավորվել են ստեղծել սահմանազատման հանձնաժողով, որի աշխատանքներին իրենց համաձայնությամբ ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Ցավոք, այդ հանձնաժողովը բավական երկար ժամանակ է չի հավաքվել»,- նշել է նա՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է գործնականում օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40