Լենա Նազարյանը պարզաբանում է, թե ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան

23.10.2018 20:33
1204

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել ու պարզաբանել, թե  ինչու էր անհրաժեշտ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, և ինչու է կարևոր, որ Ազգային ժողովը վաղը նրան չընտրի վարչապետ։

Լենա Նազարյանը մասնավորապես գրել է․

«Ծրագիրը հետևյալն է. Սահմանադրության համաձայն` որպեսզի Ազգային ժողովը լուծարվի, անհրաժեշտ է, որ Ազգային ժողովում 2 անգամ ոչ ոք վարչապետ չընտրվի: Միայն այդ պարագայում ԱԺ-ն կլուծարվի, և կնշանակվեն նոր ընտրություններ` դեկտեմբերի 9-ին: Հետևապես վաղը և դրանից 7 օր հետո էլ պետք է ոչ ոք չընտրվի:

Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ ենք առհասարակ առաջադրում թեկնածու: Խնդիրն այն է, որ Սահմանադրության մեջ գրված է, որ եթե ԱԺ-ում առաջին անգամ վարչապետ չի ընտրվում, ապա քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: 

Հիմա, քանի որ Սահմանադրության մեջ գրված է հենց «քվեարկություն» բառը, ապա ենթադրվում է, որ պետք է գումարվի նիստ, և լինի քվեարկության պրոցես, իսկ եթե ոչ մեկը չի առաջադրվում, ապա չի գումարվում նիստ, և քվեարկություն էլ չի լինում, ինչը հետագայում ԱԺ-ն լուծարելու ժամանակ կարող է իրավական անիմաստ բանավեճի առիթ դառնալ: Եվ որպեսզի ապահովենք գործընթացի միանշանակությունը, ստիպված էինք առաջադրել` բայց ձեռնպահ քվեարկելու մտադրությամբ, որպեսզի չընտրվի»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում կառաջադրի ներկայումս ՀՀ վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նշենք, որ վաղը ԱԺ-ի դիմաց նաև ակցիա է լինելու՝ պահանջով, որ վարչապետի թեկնածուին կողմ չքվեարկեն։

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22