Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները միասին զննել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածը

15.01.2026 17:43
479

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր համատեղ զննել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի վիճակը՝ գնահատելու այդ հատվածի տեխնիկական պիտանելիությունը՝ ենթակառուցվածքի վերականգնման համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով, հաղորդում է Տարածքային ենթակառուցվածքների նախարարությունը։

Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակվել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման շուրջ։ Այլ մանրամասներ նախարարությունը չի հաղորդել։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե դիմել է հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման վերցրած «Ռուսական երկաթուղիներին»՝ երկաթգծի այս հատվածը արագացված կարգով վերականգնելու համար։ Փաշինյանը միաժամանակ ընդգծել էր, որ եթե պարզվի՝ ռուսական կողմը այդ հատվածների վերականգման հետ կապված խնդիր ունի, Հայաստանի կառավարությունը կարող է դրանք հետ վերցնել ու նորոգել սեփական միջոցներով։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ապաշրջափակումը իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե չապաշրջափակվի Երասխ-Սադարակ հատվածը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12