Հայաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական փաստաթուղթը կարող է ստորագրվել Փաշինյանի՝ Իրան այցի ժամանակ. դեսպան

12.02.2026 14:37
408

Հայաստանը և Իրանը մշակում են երկկողմ հարաբերությունների համար կարևոր նշանակություն ունեցող համապարփակ ռազմավարական փաստաթուղթ, որը կարող է ստորագրվել այս տարի՝ վարչապետ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի ընթացքում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին փետրվարի 11-ին Երևանում՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ։

Շաբաթներ առաջ վարչապետ Փաշինյանը, չնշելով հստակ ժամկետներ, հայտնել էր, որ Հայաստանն ու Իրանը պատրաստվում են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնող փաստաթուղթ ստորագրել: Այս հարցով մանրամասներ չներկայացրեց նաև Իրանի դեսպանը, քանի որ Փաշինյանի այցի ժամկետները «դեռևս ճշգրտման փուլում են»:

«Անցյալ տարի Իրանի նախագահն այցելեց Հայաստան, և այս տարի պետք է այնպես անենք, որ Հայաստանի վարչապետն այց ունենա Իրան», – ասաց դեսպանը` հավելելով, որ վարչապետ Փաշինյանի այցը ներառված է ընթացիկ տարվա երկկողմ օրակարգում:

Դիվանագետն ընդգծեց, որ կողմերը նպատակ ունեն այցն առավել բովանդակալից դարձնել՝ ռազմավարական գործընկերության նախագիծը վերածելով գործնական քայլերի: «Այդ փաստաթղթի նախագիծը ներկայում երկու երկրներում էլ մասնագիտական քննարկման փուլում է։ Խոսքը ռազմավարական գործընկերության, քաղաքական, ենթակառուցվածքների և հանրային ոլորտների մասին է։ Մենք ցանկանում ենք, որ այդ փաստաթուղթը լինի գործնական և շատ ենք կարևորում, որ դրանում ներառվեն լիովին գործնական քայլեր», – նշեց դեսպանը:

Պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին՝ արդյոք հարթվել են Իրանի և Հայաստանի միջև ծագած այն խնդիրները, որոնք դեսպանը բարձրաձայնել էր վերջին շաբաթներին, Շիրղոլամին նշեց, որ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցության շնորհիվ հարցերը մեծ մասամբ լուծվել են: Այնուհետև նա հավելեց. «Նույնիսկ ամենամտերիմ ընկերները կարող են նեղանալ միմյանցից, կարող են տարաձայնություններ ծագել նրանց միջև, բայց դրանք հարթվում են»:

Շաբաթներ առաջ Իրանում հակակառավարական ցույցերի ակտիվ փուլում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին կոշտ հայտարարություն էր արել՝ դժգոհելով, որ Երևանում «թույլատրվել էր» մի քանի օր անընդմեջ բողոքի ակցիաներ իրականացնել Իրանի դեսպանության առջև: Նկատելով, որ ցույցերի հաջողության դեպքում «պարտվողներից մեկը լինելու է նաև Հայաստանը»` դեսպանը մեղադրական ոճով հավելել էր, որ «Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար լուրջ կենտրոն»: Դրան ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը խոստացել էր «ամեն ինչ անել» Իրանի մտահոգությունները փարատելու ուղղությամբ: Ավելի ուշ լրատվամիջոցները պարզել էին, որ Իրանի դեսպանության դեմ ցույցի մասնակիցների շրջանում ԱԱԾ-ն, իրենց ձևակերպմամբ, «օպերատիվ հարցումներ» է անցկացրել:

Անդրադառնալով ենթակառուցվածքների ոլորտում Հայաստանի հետ գործակցությանը՝ դեսպանը հիշատակեց իրանական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի հարավում:

«Բացի Սյունիքի մարզում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի (մի հատվածի) կառուցման աշխատանքներից, իրանական ընկերություն է աշխատում Մեղրիի նոր սահմանային տերմինալի կառուցման ուղղությամբ», – նկատեց նա:

Գործակցության դաշտը, դեսպանի խոսքով, ներառում է նաև արդյունաբերական հատվածը: Շեշտելով, որ Թեհրանը հետևողական է հանքարդյունաբերության, մասնավորապես՝ պղնձի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հարցում, դիվանագետը նշեց, որ իրանական առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում գործունեություն է ծավալում մետաղաձուլության և պողպատի արտադրության ոլորտում:

civilnet.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22