Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները վերելք են ապրում․ ՀՀ-ում Իրանի դեսպան

24.02.2026 16:23
441

Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները վերելք են ապրում, իսկ պաշտպանական ոլորտում փոխգործակցությունը կրում է ընթացիկ բնույթ, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին փետրվարի 24-ին Երևանի պետական համալսարանում ճեպազրույցի ժամանակ։

Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև կապերը զարգանում են բոլոր ուղղություններով՝ ներառելով քաղաքական, տնտեսական և ակադեմիական ոլորտները։

Որպես հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն՝ նա մատնանշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Թեհրան՝ նշելով, որ այն նախապես պլանավորված էր և արտացոլում է երկու պետությունների ղեկավարների միջև առկա փոխադարձ վստահությունը։

Անդրադառնալով ռազմական գործակցությանը, մասնավորապես՝ համատեղ զորավարժություններին, դիվանագետը դրանք որակել է որպես «առօրյա և ընթացիկ» միջոցառումներ, որոնք հնարավոր են նաև ապագայում։

«Մեր սահմանները բարեկամության սահմաններ են, և երկու երկրների բանակները խորհրդանշում են այդ կապի պահպանումն ու տարածքային ամբողջականության սկզբունքը»,- հավելել է դեսպանը։

Դիվանագետը նաև մեկնաբանել է Երևանում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաները՝ դրանք որակելով որպես արտասահմանից ուղղորդված «տապալման արշավի» փորձեր։

Նրա խոսքով՝ Հայաստանում բնակվող շուրջ 3,000 իրանցիներից այդ հավաքներին մասնակցել է խիստ սահմանափակ խումբ, իսկ տեղի ունեցածը ոչ թե քաղաքական հավաք էր, այլ «վիրավորանքների և հայհոյանքների» դրսևորում։ Շնորհակալություն հայտնելով ՀՀ իշխանություններին իրավիճակը վերահսկելու համար՝ դեսպանը նշել է, որ առկա հարցերը «ներընտանեկան» են և պետք է լուծվեն Իրանի ներսում։

***

Հունվարի 14-ին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ Իրանին անհանգստացնում է այն փաստը, որ Երևանում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր են տեղի ունենում։

«Թեհրանում կարծիք է ձևավորվում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար լուրջ կենտրոն», – ասել էր դիվանագետը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40