Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի շնորհավորանքը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

08.03.2025 10:02
947

Սիրելի մայրե՛ր, քույրե՛ր և դուստրե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Գարնանային այս հիասքանչ տոնը մեզ բացառիկ հնարավորություն է տալիս մեր մաղթանքներն ու շնորհավորանքները հրապարակայնորեն ուղղելու ձեզ։ Դուք եք մեր ընտանեկան օջախի պահապանը և ավանդույթների կրողը և դուք եք ձեր անսահման սիրով ու համբերատարությամբ մեր նախաձեռնությունների ճանապարհին մեզ ուժ տվողը ։

Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ հանուն հայրենիքի կյանքը չխնայած մեր հայորդիների մայրերին, այրիներին, քույրերին և դուստրերին՝ մաղթելով ուժ, եռանդ և ամուր առողջություն։

Շնորհավորում եմ այս պահին ծառայություն իրականացնող ուժային կառույցների մեր հարգարժան կանանց՝ մաղթելով խաղաղ ծառայություն և ընտանեկան երջանկություն։

Սիրելի մայրեր, ձեր պահանջկոտությունն ու մայրական անսահման սերն է ամրացնում հայ ընտանիքի հիմքերը և պահպանում այդ արժեքները: Թող գարնանային այս սպասված և գեղեցիկ տոնը ձեր ընտանիքները լցնի սիրով և գարնանային ջերմությամբ։

Հայ կնոջ կերպարն ամբողջականանում է ընտանիքում ձեր անմնացորդ նվիրվածությամբ, լավատեսությամբ և ամենատարբեր դժվարություններին դիմակայելու ձեր ծով համբերությամբ։

Հաճելիորեն պետք է նշեմ, որ նաև տեղական ինքնակառավարման, հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում դուք ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով այն ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ և մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք՝ ձեզ, ձեր երեխաներին ու ծնողներին, հարազատներին ու մերձավորներին։

Թող միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի ձեր ընտանիքներում և միշտ շրջապատված լինեք անսահման սիրով ու ջերմությամբ։

Աստված պահապան մեր մայրերին, կանանց, քույրերին և հայ ընտանիքներին։

Շնորհավոր մարտի 8։

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17