Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էսկալացիայի եւ դիմակայության վտանգը պահպանվում է․ Վալերի Սեմերիկով

03.11.2022 17:54
1183

Ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմը, այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը պատրաստ է եւ համաձայնեցվում է։ Հինգշաբթի ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ընթացիկ տարում մեր կազմակերպության պատասխանատվության գոտում տեղի ունեցած իրադարձություններն ու միջադեպերը ցույց են տվել ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի օպտիմալացման անհրաժեշտությունը։

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանձնարարությամբ այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի համապատասխան փաթեթը պատրաստ է եւ համաձայնեցվում է»,- ասել է նա։

Սեմերիկովն ընդգծել է, որ աշխարհակարգի վերափոխման ներկա շրջանը դարձել է միավորման պետությունների համար կայունության ամենալուրջ փորձությունը։ Նրա խոսքով՝ Արեւմուտքը Կիեւին դրդում հակամարտության սրմանը՝ չնայած ուկրաինական կողմի բոլոր կորուստներին, սակայն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության այլ օջախները նույնպես աջակցություն են ստանում։ Այսպիսով, պահպանվում է  Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ էսկալացիայի եւ դիմակայության վտանգը, նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։

https://news.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22