Հայաստանի եւ Ղազախստանի միջև ստորագրվել է առողջապահության ոլորտում համագործակցության համաձայնագիր

26.10.2018 14:28
1503

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի` Աստանա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների միջև կնքվել է առողջության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը եւ Ղազախստանի իր գործընկեր Էլժան Բիրտանովը:

Հաշվի առնելով երկկողմ շահերը`  կողմերն այսպիսով պայմանավորվում են համաձայնագրի շրջանակներում համագործակցել 15 հիմնական ուղղությամբ, մասնավորապես,  բժշկական ծառայությունների համալիր (ախտորոշիչ և բուժական), ինչպես նաև առողջության պահպանման և վերականգնման կանխարգելիչ միջոցառումների իրականացում, դեղագործություն, գիտական և բժշկական անձնակազմի ուսուցում, համատեղ գիտական հետազոտություններ, առողջության ոլորտում տեղեկատվության և կապի համակարգերի մշակում, իրականացում և այլն:

Հայաստանն ու Ղազախստանն այսպիսով պետք է տարածքի սանիտարական պաշտպանության միջոցներ պահանջող հատուկ վտանգավոր վարակների, վարակիչ (մակաբուծական) հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբարեն միմյանց և համագործակցեն: Որոշ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված համատեղ քայլեր պետք է ձեռնարկվեն, այդ թվում` հիվանդների և հաշմանդամների բժշկական վերականգնման, դեղերի և բժշկական սարքավորումների ստանդարտացման, բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ուղղությամբ և այլն:

Կողմերը պարտավորվում են իրենց տարածքում գտնվող մյուս պետության քաղաքացիներին անհապաղ և անհետաձգելի դեպքերում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել` այդ պետության օրենսդրությամբ իրենց քաղաքացիների համար սահմանված կարգով:  Կողմերը փոխադարձ հիմունքներով աջակցում են իրավասու մարմինների կողմից իրականացվող բուժման և կանխարգելիչ, հետազոտական և այլ առողջապահական հարցերում:

Միաժամանակ, երկուստեք համաձայնել են համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային կազմակերպությունների աշխատանքի շրջանակներում` Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն:

Համաձայնագրով ամրագրվում է նաեւ, որ Հայաստանն ու Ղազախստանն անհապաղ տեղեկացնում են միմյանց` կողմերից մեկի պետության տարածքից ներմուծված` մարդկանց առողջության համար վտանգավոր արտադրանքի օգտագործման, զանգվածային սննդային թունավորումների և վարակիչ հիվանդությունների բոլոր դեպքերի առաջացման մասին և այլն:

 

armenpress.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40