Ադրբեջանի քաղաքական պաշտոնյաները չպետք է վտանգի ենթարկեն իրենց ժողովրդի երկարաժամկետ շահերը. Իրանի խորհրդարանի անդամ

23.06.2023 16:49
773

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը Բաքվի քաղաքական պաշտոնյաներին կոչ է արել չվտանգել «Ադրբեջանի ժողովրդի» երկարաժամկետ շահերը:

Այս մասին գրում է infoport.am-ը:

Աբբաս Մողթադային Mizan լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության որոշ պաշտոնյաների վերջին ոչ կառուցողական մոտեցմանը, հայտարարել է. «Մենք բազմիցս Ադրբեջանի Հանրապետության ուշադրությանն ենք հանձնել,որ Իրանը խոշոր, հարևան և կայունության բարձրացմամբ հետաքրքրված երկիր է,ընդորում զգուշացնում է տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի ներկայության կապակցությամբ»։

Նա ընդգծելով որ Իրանի թշնամիների հետ բարեկամությունը դիտարկվում է որպես Իրանի հետ թշնամություն, հավելել է. «Մենք ունենք ռազմավարական համբերություն և անհրաժեշտ միջոցներ մեր մոտեցումներն իրականացնելու համար, սակայն մեր հարևաններից ուզել ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել բարիդրացիության սկզբունքին»։

Նա ասել է. «Մենք Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ ենք տալիս տեսնել երկարաժամկետ հարաբերությունները, քանի որ հարևանները մնայուն են, իսկ օտարերկրացիները՝ գնալու են։ Իրանը բարեկամ երկիր է և Ադրբեջանի ժողովրդին համարում է բարեկամ ժողովուրդ: Այս երկու երկրի ժողովուրդներն ունեն մշակութային և սոցիալական խորը ընդհանրություններ»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40