Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 107-րդ տարեդարձին

28.05.2025 10:41
483

Սիրելի՛ հայրենակիցներ․

Այսօր լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձը, ինչի առիթով սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին։

Ցեղասպանության միջով անցած և Արևմտյան Հայաստան կորցրած հայ ժողովուրդը 20-րդ դարասկզբին կարողանում է իր վերջին ուժերը կենտրոնացնել և ջախջախիչ պարտության մատնել թուրք հրոսակներին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերում կանխելով թշնամու ներխուժումը Անդրկովկաս և փրկելով Արևելյան Հայաստանի վերջին թիզ հողակտորները լիակատար ոչնչացումից։

Վերականգնելով Հայոց անկախ պետականությունը՝ 1918-թվականի մայիսի 28-ին, Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը։

Թեև Առաջին Հանրապետությունը գոյություն է ունենում երկու տարի, սակայն ծառայում է որպես հիմնաքար Երկրորդ և Երրորդ Հանրապետությունների ստեղծման համար։

Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության և ազգի ամրապնդման սկիզբ դնելով՝ իսկապես, փոխում է հայ ժողովրդի ճակատագիրը` տալով հնարավորություն ապրելու սեփական երկրում, կերտելու սեփական պետություն։

Այսօր ցանկանում եմ գլուխ խոնարհել այն մարդկանց առջև, ովքեր առանց վարանելու կենաց-մահու պայքար են մղել հայրենիքի ինքնիշխանության ու անկախության համար, անձնվիրաբար և հերոսաբար կռվել են՝ գեթ մեկ վայրկյան չմտածելով իրենց կյանքի մասին։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս կարևոր տոնի առթիվ, մաղթում մեր երկրին խաղաղություն և բարգավաճում ՝ հանուն մեր անկախության և ինքնիշխանության ամրացման։

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34