Սյունիքի մարզում 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

02.07.2018 14:14
1485

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում 4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2018 թ․ հունիսի 30-ին ժամը 22։00-ի սահմաններում 1979 թ. ծնված Մ. Դարբինյանի վարած «Վազ 21 074» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում բախվել է ավտոճանապարհի աջ կողնակում կայանված՝ Վ. Սաթունցին պատկանող «Գազ 53» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 4 անձ մահացել է, ևս երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Զոհերի թվում են «Գազ 53» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1979 թ. ծնված Մարինե Հարությունյանը և նրա երկու անչափահաս որդիները՝ ծնված 2003 և 2008 թթ., վարորդի կինը՝ 1981 թ. Մելինե Ադունցը։ Վարորդը և նրա անչափահաս որդին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40