Պետդեպարտամենտի անդրադարձը` ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրին

27.05.2026 16:52
308

ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը նախնական ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) շրջանակային համաձայնագիրը։ Բացի այդ, կողմերը ստորագրել են ռազմավարական գործընկերության խարտիա, ինչպես նաև կրիտիկական հանածոների ոլորտում փոխըմբռնման հուշագիր։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել են Երևանում և հայտարարել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը նպաստող զարգացումների մասին»։

Նախևառաջ, կողմերը հայտարարել են TRIPP ծրագրի շրջանակային երկկողմ համաձայնագրի նախնական ստորագրման մասին։ Սա առանցքային քայլ է դեպի այն պայծառ ապագան, որի հիմքը դրվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստանձնած պատմական պարտավորություններով։ Այսպիսով, Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ևս մեկ քայլով մոտեցան տարածաշրջանում անխոչընդոտ, բազմատրանսպորտային տարանցիկ կապի ստեղծմանը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ։

Փաստաթղթում ներկայացված են նաև «TRIPP Development Company» (TDC) համատեղ ձեռնարկության գործունեության հիմնական ուղղությունները։ Այս ընկերությունը հիմնադրվել է Միացյալ Նահանգների և Հայաստանի կողմից՝ նպատակ ունենալով խթանել առևտուրը, տրանսպորտն ու տնտեսական առաջընթացը, ինչպես նաև արդիականացնել միջազգային, միջպետական և ներքին տրանսպորտային կապերը։ Բացի այդ, Վաշինգտոնն ու Երևանը սերտորեն գործակցում են TRIPP ծրագրի ինժեներա-գեոդեզիական հետազոտությունների շրջանակում։ Միացյալ Նահանգները վերահաստատում է համաշխարհային առևտրի ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատմանը նպաստելու հարցում իր հանձնառությունը։

Բացի այդ, պետքարտուղարն ու Արտաքին գործերի նախարարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության խարտիան, ինչպես նաև կրիտիկական նշանակության օգտակար հանածոների և հազվագյուտ մետաղների արդյունահանման ու վերամշակման ոլորտում մատակարարումների ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև շրջանակային համաձայնագիր։ Այս քայլերով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ցույց են տալիս երկկողմ հարաբերություններն ընդլայնելու իրենց համատեղ հանձնառությունը և շարունակում են կյանքի կոչել այն խոստումները, որոնք ամրագրվել էին օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի ստորագրած փոխըմբռնման հուշագրերում»,- ասված է Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40