Խաղաղությունը հնարավոր է, եթե արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը. Փաշինյան

18.04.2023 15:07
861

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասելով՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանն իր բոլոր միջազգային հարաբերություններում հստակ արձանագրի, որ Հայաստանի Հանրապետություն է ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի ներկայացմանը:

«Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի համար հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 հազար 800 քկմ տարածք, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել: Եվ մենք որևէ այլ երկրներից որևէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլ նաև չենք ունենալու երբևէ»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ եթե այդ միտքը չարձանագրենք, չդարձնենք հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ ոք թույլ չի տալու Հայաստանին զարգանալ, քանի որ ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ ՀՀ-ն զարգանում, ուժեղանում է:

«Ավելին՝ տվյալ պարագայում ոչ միայն մեր զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլ մեր առնվազն պետության գոյությունը թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր: Եվ այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իշխանության զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ ու խաղաղ ապրելը՝ երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով: Փաշինյանը նշեց, որ դա հնարավոր է, եթե նույն ռազմավարությունը որդեգրեն նաև մյուսները, բայց Հայաստանը կարող է դա առաջինը անել: Վարչապետը շեշտեց՝ դա որևէ կերպ չի նշանակում մոռանալ ՀՀ պատմությունը, այլ նշանակում է փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը:

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24