Կրթության մեկնարկը տրված է

01.09.2025 15:07
603

Սեպտեմբերի 1։ Նոր ուսումնական տարվա սկիզբ, բայց նաև դպրոցի տարեգրության շարունակություն։ Այս ուստարում լրացել է Կապանի Անդրանիկ Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցի հիմնադրման 55-րդ տարեդարձը։ Ասել է թե՝ այդքան անգամ դպրոցն իր գիրկն է առել առաջին դասարանցիներին և կյանքի ուղեգիր տվել հարյուրավոր շրջանավարտների։

Այս անգամ դպրոցի երեք առաջին դասարաններում հայոց այբուբենը կսերտեն 85 առաջին դասարանցի (նախորդ տարում 94 էր)։

– Դպրոցն իրավունք ունի հպարտանալու իր անցյալով, ներկայով, վաստակաշատ մանկավարժներով, շրջանավարտներով։ 55 տարին կայացած տարիք է, կրթական բարեփոխումներ են ընթանում, բնական է՝ կան նաև խնդիրներ և դժվարություններ, որոնք հաղթահարելի են, – ասում է կրթօջախի տնօրեն Կարինե Հովսեփյանը, ով, ի դեպ, ևս կլոր տարեդարձ է նշում․ լրացել է նրա մանկավարժության գործունեության 40-ամյակը, ինչի առիթով շնորհավորում ենք։

Դպրոցի դասասենյակներում և միջանցքներում կրկին դպրոցականների աշխույժ բազմաձայնություն էր, դպրոցական զանգի ախորժալուր ղողանջներ։ Ամենազարմացածն առաջին դասարանցիներն էին, իրեն նոր «կարգավիճակից»:

Ինչևէ, գիտելիքների ավանդման մեկնարկը տրված է:

«Սյունյաց երկիրը» Գիտելիքի և դպրության օրվա առթիվ սրտանց շնորհավորում է բոլոր դպրոցականներին, նրանց ծնողներին, լույսի ու բարու սերմնացան ուսուցիչներին։ Մանավանդ առաջին դասարանցիներին, նրանց մաղթելով հետաքրքիր ճանապարհորդություն գիտելիքների խորհրդավոր աշխարհում։

 

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12