Հայաստանի համայնքների ավագանիները ցանկանում են կրճատել համայնքների ղեկավարների որոշ լիազորությունները

15.12.2018 13:34
1165

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համայնքներում գործող ավագանիներն իրենց առաջնահերթ խնդիրներից մեկը ավագանու դերի բարձրացումն են համարում: Այս մասին դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Ավագանիների 1-ին համաժողովի ընթացքում «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Ավագանու դերի բարձրացման հետ կապված խնդիր ունենք, որը հնարավոր է լուծել, եթե կրճատենք համայնքի ղեկավարի ու քաղաքապետի լիազորությունները: Կան լիազորություններ, որոնք վերապահված են միայն քաղաքապետին, և վերահսկողության լծակներ չեն տալիս ավագանուն անդամներին, որպեսզի այդ վերահսկողությունը լիարժեք իրականացվի, այս առումով անհրաժեշտ է կրճատել համայնքի ղեկավարի այդ լիազորությունները»,- նշեց Սամսոնյանը:

Ավագանու դերի բարձրացման հետ կապված նման տեսակետ ունի նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

«Նոր կառավարությունից տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ ենք ակնկալում, և կառավարության ծրագրում, իհարկե, դրանք պետք է արտացոլվեն: Ավագանին այսօր ավելի շատ կրավորական է, ավագանին նախաձեռնող չի, և առաջին խնդիրը սահմանափակ լիազորություններն են: Երբ համայնքներն ունենան բավականաչափ լիազորությունների ծավալ ու ֆինանսներ, մոտիվացիան ու մրցակցությունը բավական բարձր կլինի, բայց դրանից զատ ավագանին այսօր նաև համայնքի ղեկավարի կցորդն է»,- ասաց Երիցյանը:

Համայնքների ավագանիներն արդեն կունենան միասնական հարթակ, որտեղ կբարձրաձայնեն իրենց խնդիրներն ու կփորձեն լուծումներ գտնել: Այդ հարթակը կլինի համայնքների ավագանիների խորհուրդը, որը ձևավորվեց Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված Ավագանիների 1-ին համաժողովի ընթացքում:

«Համաժողովի նպատակն է, որ մենք սկսենք ավագանիների համար հարթակ ձևավորել, որովհետև ավագանիներն ամեն մեկն իր համայնքում պարփակված է ապրում, այլ ավագանիների հետ կապ չունի: Ավագանիները տեղեկատվական աջակցության, միասնական մոտեցումներ մշակելու կարիք ունեն: Մենք փորձում ենք հիմա սկսել մի նախաձեռնություն, որով ավագանիները կսկսեն գործել մեկ միասնական ձայնով: Ավագանիների խորհուրդը պետք է ապագայում մշակի ավագանիների մշտական համաժողովի կանոնակարգը»,- նշեց Էմին Երիցյանը:

Ավագանիների 1-ին համաժողովին մասնակցեցին տարբեր համայնքների ավագանու ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացուցիչներ:

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40