ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՐԴԱՆ ՋՀԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ

28.12.2022 12:08
1509

Հարգելի գործընկերներ,

ջերմորեն շնորհավորում եմ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ։

Մաղթում եմ քաջառողջություն, անձնական և արտադրական հաջողություններ։

Մենք հրաժեշտ ենք տալիս 2022-ին, որը թե՛ երկրի և թե՛ մեր ոլորտի համար, մեղմ ասած, անբարենպաստ եղավ։ Այն հագեցած էր քաղաքական ու տնտեսական վայրիվերումներով, ինչը, հուսանք, որ մեծապես պայմանավորված լինելով աշխարհաքաղաքական իրավիճակով, դրական լուծում կստանա գալիք տարում, և ամեն ինչ, այդ թվում՝ հանքարդյունաբերական համալիրը, իր աշխատանքային բնականոն հունի մեջ կընկնի։

Չնայած դրան, տարին հագեցած էր Միության գործունեության համար․ վերանայեցինք մեր աշխատանքները, փոխվեց կազմակերպության կառուցվածքը, կարևոր համալրումներ ունեցանք, համագործակցության պայմանագրեր կնքեցինք խորհրդատվական, իրավաբանական ընկերությունների հետ։ Ակտիվորեն ներգրավվել ենք ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման գործընթացում, որը միտված է բոլորիս հուզող ամենահրատապ խնդիրների վերհանմանն ու իրավասու ամենաբարձր պետական ատյաններում դրանց քննարկմանը։ Դրա, թերևս, ամենավառ օրինակը Միության անմիջական մասնակցությամբ ռոյալթի հարկատեսակի հաշվարկման առավել հավասարակշռված տարբերակի ընդունումն էր։

Հենց այս պահին ՀՀ փոխվարչապետի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի սեղանին են դրված մեր բարձրացված խիստ հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին գրությունները։ Դրանցից կարևորագույնը՝ դրամի արժևորման և այլ հանգամանքներով պայմանավորված, ոլորտում ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելքերի առաջարկությունների փաթեթը ներկայացվել է նաև Ազգային ժողովի ֆինանսատնտեսական հանձնաժողովի ուշադրությանը։

Սիրելի բարեկամներ, կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոները և մաղթում առաջիկա տարում համատեղ բեղմնավոր աշխատանք՝ ի շահ մեր երկրի տնտեսական հզորացմանն ու մեր ժողովրդի բարեկեցության բարելավմանը։

Միության նախագահ՝ Վ․ Ջհանյան

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40