Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում ստուգումները երկարաձգվել են 75 օրով

27.09.2018 14:53
1563

Սեպտեմբերի 10-ից ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է սկսել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում: Ըստ նախնական հայտարարության` ստուգումները պետք է տեւեին 15 աշխատանքային օր: 

Ի՞նչ ընթացքի մեջ են ստուգումները: 

Հարցը պարզելու նպատակով սեպտեմբերի 25-ին հեռախոսազրույց  ունեցանք տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, սեպտեմբերի 10-ին Ձեր գլխավորած տեսչությունը ստուգումներ է սկսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ի՞նչ ընթացքի մեջ են ստուգումները, չէ՞ որ 15 աշխատանքային օրը շատ քիչ է նման հսկա ձեռնարկությունում ինչ-որ խնդիրներ պարզելու, ստուգելու համար:

-Այո, իսկապես, 15 աշխատանքային օրը քիչ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում լիարժեք ստուգումներ իրականացնելու համար, քանի որ 2015 թվականից  ի վեր ձեռնարկությունում բնապահպանական մասով ստուգումներ չեն իրականացվել, այնպես որ այդտեղ չափազանց շատ գործ կա անելու: Ճիշտ է, «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքը սահմանափակումներ ունի, սակայն օրենքում մի բացառություն կա. 4-րդ հոդվածի համաձայն` եթե ստուգվող ժամանակաշրջանի որեւէ ֆինանսական տարվա արդյունքով  3 մլրդ դրամի  եւ ավելի իրացման շրջանառութուն ունի տվյալ կազմակերպությունը, ապա մինչեւ 75 աշխատանքային օրով կարող է երկարաձգվել ժամկետը: Այնպես որ` մենք 15 գումարած 75 օր ունենք, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ  75 աշխատանքային օրն էլ օգտագործելու ենք: Այդքան ժամանակ անհրաժեշտ է, որ առանց շտապողականության, հիմնավոր եւ համապարփակ ստուգում կարողանանք իրականացնել ընկերությունում: Միգուցե 20 օր կպահանջվի, միգուցե 10 կամ 35, ստույգ չեմ կարող ասել:  Բայց որպեսզի ժամկետի մեջ սահմանափակված չլինենք, ես արդեն հանձնարարական եմ տվել, որ ստուգման ժամկետը 75 օրով երկարաձգվի:

-Եվ այդ ժամկետում Ձեր առջեւ ծառացած խմդիրները կլուծե՞ք: 

-Կարծում եմ, որ ավելի քիչ ժամանակն էլ կբավարարի եւ ոչ 75 լիարժեք աշխատանքային օրը, բայց որպեսզի  շտապողականություն չցուցաբերենք եւ կարողանանք լիարժեք ուսումնասիրություն իրականացնել, այդքան ժամանակը բավարար կլինի:

Ի վերջո բոլորս գիտակցում ենք, թե ինչ հսկա ձեռնարկության հետ գործ ունենք…

-Արդյո՞ք վաղաժամ է խոսել ստուգման առաջին արդյունքների մասին: 

-Խնդիրը ոչ թե վաղաժամ լինելն է, այլ «Վարչարարության եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն  դա գործունեության այնպիսի տեսակ է, որ պիտի գաղտնի պահվի, մենք իրավունք չունենք տրամադրելու տեղեկատվություն, քանի դեռ ստուգումները չեն ավարտվել, եւ ստուգման արդյունքով վեր հանված խնդիրները կամ տվյալ արդյունքները ստուգման ակտով չեն ներկայացվել: Միայն ստուգման ավարտից հետո  իրավասու կլինենք որոշակի տեղեկատվություն տրամադրել: Մինչ այդ օրենքը մեզ թույլ չի տալիս վարչարարության արդյունքում վեր հանված խմդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածել:

-Մի հարց  եւս  ընթացակարգային բնույթի, որ գաղտնիք չի կարող լինել: Տեսչական մարմնի ստուգումներն ընդգրկել են միայն ընդերքին առնչվող հարցե՞րը, թե՞ նաեւ բնապահպանական ոլորտը:

-Ոչ, ոչ, դա գաղտնիք չէ, ստուգումները վերաբերում են ե՛ւ ընդերքին, ե՛ւ բնապահպանությանը: Ժամկետի մասով այսպես ասեմ. բնապահպանական հատվածը սկսվում է 2015-ից:

-Ստուգումների  ավարտին կարո՞ղ ենք սպասել արդյունքների պաշտոնական հրապարակմանը: 

-Այսպես ասենք՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվությունը չի կարող գաղտնի համարվել, իսկ վարչարարության շրջանակներում վեր հանված այնպիսի հարցեր, որ առնչվում են ընկերության տեխնոլոգիական գործընթացներին, (գյուտ, ռացիոնալիզատորական առաջարկ եւ այլն), որոնք ընկերության համար առեւտրային գաղտնիք են ներկայացնում, այդ տեղեկատվությունը ենթակա չէ հրապարակման: «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝  եթե ընկերությունը համաձայնություն է հայտնում, չի առարկում այդ հարցի վերաբերյալ, ապա այդ տեղեկատվությունը եւս կարող է հրապարակվել: Ամեն դեպքում ստուգումներից հետո դրանց արդյունքների մասին տեղեկացնելու ենք՝ ապահովելով օրենքով սահմանված տեղեկատվության գաղտնիության  պահանջները:

-Քանի որ խնդրո առարկա հարցը հանրային մեծ հետաքրքրություն ունի, ըստ էության հանրային գերակա շահ է, ստուգումների ժամանակ կփորձենք ընթացակարգային հարցերի շուրջ  ձեզանից  հավելյալ տեղեկություններ ստանալ, եթե, իհարկե, հնարավոր է:

-Անշուշտ, մենք ի սկզբանե  որդեգրել ենք այնպիսի մոտեցում, որ առավելագույնի սահմաններում պետք է հանրամատչելի լինի տեղեկատվությունը՝ ապահովելով, իհարկե, օրենքով սահմանված գաղտնիության որոշակի շրջանակ, որն ապահովում է ամբողջ ստուգման գործընթացի օրինականությունը: Այլապես հարվածի տակ կդնենք ստուգման ամբողջ գործընթացի օրինականությունը: Այդ պատճառով ստիպված ենք որոշակի տեղեկատվություն չտրամադրել: Բայց այն տեղեկատվությունը, որ ենթակա չէ վարչարարության շրջանակում գաղտնի պահվելու, լիարժեք կտրամադրենք:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34