Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին

30.06.2014 17:55
2779

Մեծարգո պարոն Կոստանյան

2014թ. հունիսի 23-ին Norlur.am կայքի խմբագիր Արտակ Նավասարդյանը տեղեկացրել է մեզ (ե՛ւ հեռախոսով, ե՛ւ անմիջական հանդիպման ժամանակ), որ Henaran.am կայքի աշխատակից Արմենակ Դավթյանն առաջարկել է իրեն` 600 հազար դրամով հրապարակել մի անստորագիր հոդված` ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի ու նրա ընտանիքի անդամների: Այդ առաջարկը Norlur.am կայքի խմբագիրը ստացել է հեռախոսով: Առաջարկը փոքր-ինչ այլ ձեւակերպմամբ Արմենակ Դավթյանն արել է նաեւ հեռախոսային հաղորդագրություններով, որը հունիսի 27-ի երեկոյան Երեւանում մեզ ցույց տվեց Norlur.am կայքի խմբագիրը:

Norlur.am կայքը, ի վերջո, մերժել է Արմենակ Դավթյանի առաջարկը եւ չի հրապարակել ընդդեմ Սամվել Ալեքսանյանի մոգոնված զրպարտագիրը:

Փոխարենը` այդ անոնիմկան հունիսի 26-ին հրապարակել է Lratvutyun.am կայքը: Հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորանք ու զրպարատություն պարունակող բազմաթիվ արտահայտություններ, որոնց առնչությամբ հայցադիմում ենք ներկայացրել դատական ատյան:

Այս պատմության սկզբունքային մի դրվագ, սակայն, հնարավոր չէ պարզել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի հիման վրա գրված հայցի շրջանակում: Ուստի եւ խնդրում ենք Ձեր միջամտությունը` պարզելու մեզ մտահոգող հարցն ու դրան տալու իրավական գնահատական:

Հիմքեր ունենք կարծելու, որ որոշակի գումարով Սամվել Ալեքսանյանին վարկաբեկելու միջոցով փորձ է արվում խոչընդոտել լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը` նրա կողմից մարզային կյանքի որոշ ոլորտների մասին տեղեկություններ տարածելու հարցում (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 164):

Ելնելով վերը շարադրվածից` խնդրում ենք պարզել այն անձնավորությանը կամ անձանց, ովքեր այդ գործողությամբ փորձում են հարկադրել տողերիս հեղինակին` հրաժարվելու մարզային կյանքի որոշ ոլորտների մասին տեղեկություններ տարածելուց:

Ի դեպ, վերջին մեկ ամսում եւս նման երեք հոդված է հրապարակվել Henaran.am (3.06.2014թ. եւ 5.06.2014թ., ստորագրությունը` Հայկ Միրզոյան) եւ Ararum.am (5.06.2014թ., ստորագրությունը` Վիգեն Վանյան) կայքերում, որոնց ֆինանսական հովանավորողը, կարծում ենք, նույն սուբյեկտն է եղել: Այդ հրապարակումներում տեղ գտած վիրավորանք եւ զրպարտություն պարունակող արտահայտությունները նույնպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի շրջանակում դատական քննության առարկա կդառնան: Բայց այդ հրապարակումների պատվիրատուն եւս, ասել է թե` արարքի հեղինակը, մնում է թաքնված:

Մեծարգո պարոն դատախազ

Հույս ունենք, որ Ձեր օգնությամբ կբացահայտվի անձնավորությունը, ով խոչընդոտում է մեր մասնագիտական օրինական գործունեությունը, ում եւ կտրվի ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 164-ին համապատասխան գնահատական:

Հարգանքով`Սամվել Ալեքսանյան
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր
30 հունիսի 2014թ.

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08