Այց ուրացող Ֆրանգյուլի շիրմին՝ մեր նզովքը միացնելու նախորդ սերունդների անեծքներին

04.05.2022 15:30
21243

2022 թվականը Դավիթ Բեկի գլխավորած սյունիքյան գոյամարտի 300-ամյակն է...

Հիշելով տվյալ ժամանակաշրջանի մեր հերոսներին և ուխտագնացություն կատարելով նրանց շիրիմներին, կամա-ակամա  մեր մտապատկերներում հառնում են նաև այդ օրերում իրենց ողորմելի գոյությունը քարշ տված դավաճանների կերպարները:

Իսկ դավաճանության և ուրացումի խորհրդանիշը մելիք Ֆրանգյուլ ստահակն էր:

Արծվանիկ կամ Երիցվանիկ գյուղի մելիք Ֆրանգյուլը՝ լինելով հոգով ու մարմնով Ֆաթալի խանին վաճառված, 1725-ին՝ Եղվարդի կամ Շուշանների դաշտի օրհասական ճակատամարտում, դավաճանում է հայկական ուժերին, որի հետևանքով նահատակվում է Չավնդուրի Թորոս իշխանը, հայկական զորքերն էլ պարտություն են կրում:

Թորոս իշխան հերոսի մահը մեծ հարված էր Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական շարժմանը:

Թորոս իշխանի անվեհեր զինյալները, սակայն, շատ շուտով կարողանում են սատկացնել դավաճան Ֆրանգյուլին:

Արժանապատիվ արծվանիկցիները թույլ չեն տվել, որ դավաճանի աճյունն ամփոփվի գյուղի հասարակական գերեզմանոցում:

Եվ հարազատները ստիպված նրան հողին են հանձնել գերեզմանատան մերձակայքում՝ ճանապարհի եզրին:

Ըստ ժողովրդական ավանդության՝ մելիք Քարամը հետո եկել է Արծվանիկ և կամեցել հանել Ֆրանգյուլի ոսկորներն ու շների առաջ ձգել, սակայն գյուղացիներն ընդդիմացել են՝ ասելով, թե գերեզմանից հեռու են գոռել, մեկ էլ շան հոտը վեր չհանենք․․․

Ու երեք հարյուր տարի շարունակ այդ վայրը եղել է դավաճանի հանդեպ սյունեցու հոգու զայրույթն ու ատելության մաղձը պարպելու տեղ:

Այդպես է նաև այսօր...

Այդպես է լինելու հավերժ...

Այդ մղումով էլ «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը մայիսի 4-ին այցելեց դավաճան և ուրացող մելիք Ֆրանգյուլի գերեզմանին՝ իր նզովքը միացնելու նախորդ սերունդների անեծքներին:

Ֆրանգյուլի գերեզմանի տեղը մեզ ցույց տվեց արծվանիկցի Արամ Սարգսյանը:

Այցելության ընթացքում մեր խմբին ընկերակցում էր Արծվանիկ գյուղի վարչական ղեկավար Անուշավան Հարությունյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40