Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

14.12.2018 12:30
1670

Հարգելի պարոն Թաթոյան

Տասը օր շարունակ ԱԱԾ մեկուսարանում հացադուլի մեջ է Սիսիան քաղաքի բնակիչ, «HayNews» կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը:

Բազմաթիվ մարդիկ, այդ թվում եւ մենք, կոչ ենք արել նրան՝ հետ կանգնել այդ քայլից եւ նախաքննության մարմնի հետ անկեղծ համագործակցությամբ ջրի երես հանել ողջ ճշմարտությունը:

Նա, մինչդեռ, ընդառաջ չի գնացել մեր խնդրանքին ու հորդորին եւ շարունակում է հացադուլը:

Մենք հացադուլով այսչափ մտահոգված չէինք լինի, եթե տեղյակ չլինեինք վաղուց խաթարված նրա առողջության մասին:

Հացադուլը շարունակվելու դեպքում, ըստ նրա բուժմամբ նախկինում զբաղված բժիշկների, կարող է եւ նրա կյանքին սպառնացող ստույգ վտանգի առաջ հայտնվենք:

Ստեղծված իրավիճակի վրա ենք հրավիրում Ձեր ուշադրությունը:

Միաժամանակ՝ մեզ չի հաջողվում իմանալ գլխավոր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է Մհեր Եղիազարյանն անժամկետ հացադուլ հայտարարել:

Այս իրավիճակում ավելորդ չենք համարում հիշել եւ հիշեցնել ՀՀ սահմանադրության հոդված 191-ի 1-ին մասի պահանջն առ այն, որ «Մարդու իրավունքների պաշտպանը…հետեւում է… մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը…»:

Մեր խնդրանքն է՝ ճշտել եւ հանրությանը ներկայացնել պարզագույն մի քանի հարցի պատասխան՝ ինչո՞ւ, ի՞նչ պատճառների դրդմամբ է Մհեր Եղիազարյանն անժամկետ հացադուլ հայտարարել, ի՞նչ է ուզում ինքը, ինչի՞ հետ համաձայն չէ ինքը, արդյո՞ք նրա պահանջը տեղավորվում է Հայաստանի գործող օրենսդրության շրջանակում:

Արդյո՞ք պատշաճորեն պահպանվում է մեղադրանքից պաշտպանվելու նրա սահմանադրական իրավունքը:

Արդյո՞ք նախաքննական մարմինը հաշվի է առել Սահմանադրությամբ ամրագրված անմեղության կանխավարկածը:

Արդյո՞ք ընտրված խափանման միջոցը համաչափ է կատարված արարքին:

Արդյո՞ք պահպանվում է իրավաբանական օգնություն ստանալու նրա իրավունքը:

 

Հարգելի պարոն Թաթոյան

Այդ հարցերի պատասխանի ճշտումն ու հանրությանը ներկայացնելը շատ կարեւոր հանգամանք է:

Այլապես հասկանալի չէ, թե ինչո՞ւ է մարդը գիտակցաբար ընտրել ինքնամարման վտանգավոր ճանապարհը:

Մի՞թե հենց հացադուլն է մնացել իր իրավունքների պաշտպանության միակ ելքը:

Եվ այդ հարցերի պատասխանը միայն Դուք եւ միայն Դուք կարող եք տալ:

Մինչեւ վերջ ենք ուզում անկեղծ լինել. Սյունիքում առանձնապես ոգեւորված չենք Ձեր գործունեությամբ:

Վերջին երկու տարում, որքանով տեղյակ ենք, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ դիմումներ են հղել Ձեզ՝ մարզում հաստատված ավազակապետական իրավիճակից դրդված:

Սակայն Դուք մինչեւ վերջ որեւէ հարցում հետամուտ չեք եղել ու որեւէ մեկի խախտված իրավունքը չեք վերականգնել:

Այս անգամ մենք հետեւողականություն ենք խնդրում եւ ակնկալում, քանզի խոսքը մարդու կյանքին սպառնացող իրավիճակի մասին է:

Ի վերջո չպետք է մոռանալ Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածը. «Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվել, քանի դեռ իր մեղքը օրինական կարգով չի հաստատվել հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները»:

Չպետք է մոռանալ նաեւ «Մարդու իրավուքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի» 3-րդ հոդվածը՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության կամ պատժի»: 

 

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

Մարատ Օհանյան

Աշոտ Մինասյան

14 դեկտեմբերի 2018թ.

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40