Թուրքիան չի հրաժարվել պանթուրքիզմի գաղափարներից, ինչը սպառնալիք է տարածաշրջանի, ինչպես նաև Ռուսաստանի համար. ռուս թուրքագետ

30.03.2021 20:13
1138

«Գուցե թուրանական ծրագրերը չիրագործվեն այնպես, ինչպես ներկայումս կարող ենք կանխատեսել, այդ թվում՝ թուրանական բանակը, բայց դրանց ուրվագծման ընթացքում բազմաթիվ զարգացումներ են տեղի ունենում՝ ի վնաս անվտանգության»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների և որոշ շրջանակների պնդումներին, թե պետք է շտկել մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում և սկսել երկխոսել:

Հիշեցնենք, որ օրերս, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խոսել էին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով, որ հարկավոր է շտկումներ կատարել այդ հարաբերությունների հարցում: Դրան հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի պնդումը, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման:

Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ տարածաշրջանում Ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը կարելի է որակել բավականին բարդ և բազմաշերտ, քանի որ ներկայումս քննարկվում է տարածաշրջանային ապաշրջափակման թեման: Բարդ է նրանով, նրա խոսքով, որ պետք է ապաշրջափակվի տարածաշրջանը, չլինեն փակ սահմաններ, սակայն դեռ հասկանալի չէ, թե ինչպե՞ս ու անվտանգության ի՞նչ մեխանիզմներով: Միևնույն ժամանակ՝ այդ ծրագրում, ըստ թուրքագետի, Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում են թուրանական գաղափարները:

Նա նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը, որի վրա լիարժեքորեն տարածված է թուրքական ազդեցությունը, առաջնորդվելու են Մեծն Թուրանի գաղափարներով, որը տարածվում է Ադրիատիկից մինչև Խաղաղ օվկիանոս, իսկ Հայաստանը՝ Հայկական հարցով, պահանջատիրությամբ, Ցեղասպանության ճանաչման հարցով, Ղարաբաղյան հակամարտությամբ, փակ սահմաններով, մշտապես խոչընդոտ է եղել այդ ծրագրերի իրագործման, Թուրքիա-Ադրբեջան կապի հաստատման հարցում:

«Թուրքիայի ներկայիս իշխանությունը չի հրաժարվել այդ գաղափարներից, որքան էլ որ այն անիրատեսական չթվա, հատկապես, երբ դրա համար մշտապես Թուրքիայում համապատասխան տրամադրություններ և պահանջ է եղել: Ի դեպ, ավելի մեծ ակտիվությամբ դրանք սկսում են շրջանառվել հատկապես այն ժամանակ, երբ թուլանում են իշխանությունների դիրքերը, և ներքին միասնականություն ապահովելու համար ամրապնդվում է արտաքին քաղաքականության այդ մասը: Գուցե դրանք չիրագործվեն այնպես, ինչպես ներկայումս կարող ենք կանխատեսել, այդ թվում՝ թուրանական բանակը, բայց դրանց ուրվագծման ընթացքում բազմաթիվ զարգացումներ են տեղի ունենում՝ ի վնաս անվտանգության: Թուրքիան մշտապես աշխատել է այդ գաղափարների իրագործման ուղղությամբ, ձևավորելով Թյուրքական խորհուրդը, խոսելով թուրանական բանակի մասին, որի անդամակցության հավակնորդները թյուրքախոս միջինասիական երկրներն են, բայց այդ ուղղությամբ այդ գաղափարների շարժն իրատեսական չեմ համարում բավարար ազդեցության բացակայության պատճառով:

Բայց այդ պրոպագանդան կա, ուղղված է թյուրքալեզու ժողովուրդներին, այդ թվում՝ նրանց, ովքեր ապրում են Ռուսաստանում, այսինքն՝ Թուրքիան չի հրաժարվել իր երազանքներից, և դրանք սպառնալիք են նաև Ռուսաստանի համար, ինչը Ռուսաստանում շատ լավ են հասկանում: Իսկ պանթուրքիզմը և դրա ցանկացած դրսևորում սպառնում է այլ ժողովուրդների անվտանգությանը, և դա ապացուցել է պատմությունը: Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն կառուցելիս սա պետք է հաշվի առնել և, թերևս, հայ ժողովուրդը լավագույնս է տեղյակ թուրքական հավակնություններից: Ինչո՞ւ Թուրքիան նման ագրեսիվ կերպով ռազմականորեն տարածվեց Ադրբեջանում, հաստատվեց, ապա երկար բանակցություններ ընթացան Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որպեսզի թուրք դիտորդներ լինեն հենց Ղարաբաղում, այնուամենայնիվ այս պատերազմի հետևանքով Թուրքիան ևս մեկ քայլով տարածվեց տարածաշրջանում: Այն քննարկումները, որոնք ընթանում են Թյուրքական խորհրդում, լավագույնս բացահայտում են այդ ամենը»,- ասաց Նադեին-Ռաևսկին:

Նրա կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան ենթադրաբար ակնկալում է, որ Հայաստանը հրաժարվի ճանաչման օրակարգից, չունենա պահանջներ ոչ Թուրքիայի նկատմամբ, ոչ էլ այն երկրներում ջանքեր ներդնի, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը: «Գիտեք, որ սա Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենացավոտ կետերից է եղել տասնամյակներ շարունակ, և Թուրքիան սահմանի բացում, թերևս, չի կարող պատկերացնել՝ այս հարցի պահպանմանը զուգահեռ: Ես չեմ պատկերացնում, թե պրակտիկորեն այդ ապաշրջափակումն ինչպես կարող է տեղի ունենալ կոնսենսուսով և համաձայնությամբ: Սակայն ցանկացած որոշում պետք է ընդունվի՝ հաշվի առնելով առկա բոլոր վտանգները»,- ասաց նա:

168.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08