Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ

25.10.2021 14:59
1532

Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։

Աշնանային ծառատունկի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։

Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Կտրամադրվի ընդհանուր թվով 10.000 տնկի։

Մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Ալեքսանյանին։ Հեռ։ 091 88 22 22, (+374 10) 65 02 70

ՇՄ նախարարությունից հայտնում են, որ ծառատունկին մասնակցելու համար դիմումներն ուղարկել է պետք` [email protected]  էլեկտրոնային հասցեին: Դիմումն իր մեջ պետք է ներառի՝

Մասնակիցների թիվ

Կազմակերպության կողմից գործընթացն համակարգող կոնտակտային անձի տվյալներ (Հեռ. համար, էլ.հասցե)

Խնդրում ենք հետևել էջի հայտարարություններին, որպեսզի բաց չթողնեք ծառատունկի վերաբերյալ հետագա մանրամասները և հնարավորություն ունենաք ծառատունկի լիիրավ մասնակիցը դառնալու։

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարեւոր միջոցառման։

armtimes.com

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22