Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին

05.02.2018 10:36
1975

Մեծարգո պարոն դեսպան

2018թ. հունվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում ինձ առեւանգելու փորձ է կատարվել:

Այդ կապակցությամբ մենք ՌԴ ոստիկանությանը, ապա եւ հայ հանրությանը հայտարարել ենք, որ առեւանգման փորձը կարող էր պատվիրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Հայտնել ենք նաեւ, որ Միչուրինսկից Մոսկվա վերադառնալու մեր երթուղին կարող էր հանցախմբին կամ պատվիրատուին տեղյակ պահել Մանյա Ծատրյան անուն-ազգանունով երիտասարդ կինը, ով իր աշխատանքի բնույթից ելնելով՝ միակն էր, որ գիտեր այդ երթուղու մասին:

Մեր հայտարարությունից հետո Սյունիքի մարզպետը մարզի ոստիկանների աջակցությամբ նոր արշավ է սկսել թերթի խմբագրության եւ խմբագրի դեմ:

Հավաքագրվել եւ հավաքագրվում են բոլոր նրանք (հատկապես մարզպետարանի ենթակայությամբ աշխատողներն ու մասնավորապես կանայք), ովքեր պատրաստ են ցուցմունք տալ թերթի ու նրա խմբագրի դեմ, խմբագրակազմը ներքաշել սադրանքների մեջ: Մի քանի օրվա մեջ այդ մոբիլիզացիայի շնորհիվ ծնվել են հաղորդումներ, որոնց հիման վրա էլ մարզի ոստիկանությունը քրեական երկու շինծու գործ է հորինել թերթի խմբագրության դեմ:

Այդ մասին տեղյակ ենք պահել երկրի պատկան մարմիններին՝ խնդրելով ուշադրություն դարձնել Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին, խնդրելով թերթի խմբագրության դեմ հորինվող քրեական գործերի նախաքննությունը տեղափոխել հանրապետության այլ մարզ, քանի որ Սյունիքի իրավապահ համակարգն առայժմ եւ հատկապես թերթին առնչվող գործերում առաջնորդվում է մարզպետի պատվերով ու հրահանգներով:

Դեռեւս որեւէ արձագանք չենք ստացել մեր դիմում-նամակների առիթով, իսկ թերթի, խմբագրի եւ նրա ընտանիքի դեմ արշավը սաստկանում է ժամ առ ժամ:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների եւ հատկապես «Սյունյաց երկիր» թերթի ու նրա խմբագրի դեմ ոստիկանների աջակցությամբ ծավալված մարզպետական արշավի վրա:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք՝ եթե թերթի աշխատակիցների, խմբագրի կամ նրա ընտանիքի անդամների հետ որեւէ արտառոց դեպք տեղի ունենա, ապա դա կարող է լինել բացառապես Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ձեռքի գործը:

Ուրիշ հակառակորդ, առավել եւս թշնամի թերթը չունի:

Միայն Վահե Հակոբյանն է, որ Քաջարանի կոմբինատի միջոցներով հղփացած եւ իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ ստոր եւ նենգ արշավի դրոշ է բարձրացրել խոսքի ազատության, անկախ լրատվամիջոց «Սյունյաց երկիր» թերթի, նրա syuniacyerkir.am կայքի եւ հատկապես խմբագիր Սամվել Ալեքսանյանի դեմ:

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

05 փետրվարի 2018թ.

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38