Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Ալբանիային

19.11.2022 22:58
967

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ անցկացրած ընկերական խաղում զիջեց Ալբանիայի ազգային թիմին։

Տիրանայում կայացած խաղն ավելի ակտիվ սկսեցին դաշտի տերերը, որոնք ավելի ակտիվ էին գրոհում։ Հատկապես վտանգավոր էին ալբանացիների կտրող փոխանցումները, որոնք հաճախակի էին անցնում ու մեր թիմի դարպասի մոտ վտանգավոր պահերի առիթ դառնում։

Մի քանի անհաջող փորձերից հետո, ի վերջո, ալբանացիների կողմից հերթական նման փոխանցումը ճակատագրական եղավ Հայաստանի հավաքականի համար։ 28-րդ րոպեին Խուլիանո Սկուկան, տուգանային հրապարակում ստանալով խաղընկերոջ կատարած հետ փոխանցումը, բացեց հանդիպման հաշիվը։

Խփած գոլից հետո ալբանացիները սկսեցին ավելի վստահ գործել․ նրանք հիմնականում վերահսկում էին խաղը, արդյունավետ պաշտպանություն էին կառուցել, իսկ երբեմն նաև հարմար առիթների դեպքում հակագրում էին։

Հայաստանի հավաքականը մրցակցի խփած գոլին կարողացավ կատարել միայն Վահան Բիչախչյանի մի քանի հեռահար հարվածներով, որոնք, սակայն, շեղ էին։ Առաջին խաղակեսն ավարտվեց ալբանացիների նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, սակայն կրկին աչքի ընկան Ալբանիայի թիմի խաղացողները։ Երկրորդ խաղակեսի միջնամասում ալբանացիների հազվադեպ գրոհներից մեկի ժամանակ տուգանային հրապարակում մրցակցի նկատմամբ կանոնները խախտեց Վարազդատ Հարոյանը, մրցավարն առանց վարանելու 11 մետրանոց հարված նշանակեց մեր թիմի դարպասին։ 11 մետրանոց հարվածը 62-րդ րոպեին արդյունավետ իրացրեց Քրիստիան Ասլանին։

Հայաստանի հավաքականը, թեև խաղը փրկելու փորձեր ձեռնարկում էր, սակայն այդպես էլ որևէ լուրջ բան մրցակցին առաջարկել չկարողացավ։ Միայն կարելի է հիշատակել Բիչախչյանի հերթական հեռահար հարվածը, որից հետո գնդալը հետ մղվեց դարպասաձողից։ Խաղն ավարտվեց ալբանացիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին ևս մեկ ընկերական հանդիպում անցկացրել էր Կոսովոյի հավաքականի հետ։ Այդ խաղն ավարտվել էր 2-2 հաշվով։

armenpress.am

Սա իմ Սահմանադրությունը չէ. ի բնե մերժման ենթակա է, սրա վրա մի կողմից դաջված է ադրբեջանածինությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

23.11.2026 12:46

Մեկ տարվա բնակություն Հայաստանում․ ընտրելու իրավունքի նոր պայմանը՝ Սահմանադրության նախագծում

23.11.2026 12:19

93 տարեկանում երկրային կյանքին հրաժեշտ է տվել Գրիգորի Գաբրիելյանցը

23.11.2026 12:04

Ինքնաժխտումի ամենակարճ ճանապարհը․ նախընտրական Կապանում ՔՊ-ն հրաժարվո՞ւմ է առերեսվել իրականությանը

23.11.2026 11:52

Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը

23.11.2026 10:25

Վարչապետի ուղերձը նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով

23.11.2026 10:24

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները շարունակում են հանդիպումները կապանցիների հետ

21.11.2026 22:33

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

21.11.2026 22:08

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

21.11.2026 10:59