Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ

28.03.2023 21:00
907

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կիպրոսի թիմի հետ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

Խաղի մեկնաբանությունը՝ armsport.am-ից․

«Հանդիպման 15-րդ րոպեին մեր թիմը լավ գրոհ կազմակերպեց, սակայն այն արդյունավետ ավարտի մեր խաղացողները չհասցրեցին, իսկ երկրորդ տեմպով սկսած գրոհն արդյունքում անավարտ մնաց՝ խաղից դուրս վիճակի դրվագի պատճառով։ Տասը րոպե անց մեր թիմը ևս մեկ վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն Տիկնիզյանի հարվածը շեղ ստացվեց։

Հանդիպան 30-րդ րոպեին մեր թիմը բավականին նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեց․ սակայն Բիչախչյանի ոչ շատ ուժեղ, բայց դիպուկ հարվածը որսաց մրցակցի դարպասապահը։ Ի տարբերություն մեր ֆուտբոլիստների, կիպրոսցիները խաղակեսի առաջին հատվածում բավականին պասիվ էին առջևի գծում։ Հետագայում, 40-րդ րոպեին, ճիշտ է, նրանց հաջողվեց գնդակն ուղարկել մեր թիմի դարպասը, սակայն այդ դրվագում գրանցվեց խաղից դուրս իրավիճակ։ Իսկ քիչ անց նրանց հաջողվեց ևս մեկ արագ հակագրոհ կազմակերպել, վաստակել անկյունային հարված, որի խաղարկումից հետո էլ գրանցվեց այս խաղում առաջին և դեռևս միակ գնդակը։

Քիչ անց մեր թիմը լավ հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնելու, սակայն լուսատախտակին թվերը մնացին անփոփոխ։

Երկրորդ խաղակեսի հենց սկզբում հյուրերը կարող էին խփել երկրորդ գոլը, սակայն նախ Բուչնևը փրկեց, հետո պաշտպանները հեռացրին գնդակը:

Րոպեներ անց Հայաստանի հավաքականը վտանգավոր գրոհ ձեռնարկեց, Նաիր Տիկնիզյանի շրջադարձ հարվածը բարձր ստացվեց:

51-րդ րոպեին Հրանտ Լեոն Ռանոսը հեռվից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Րոպեներ անց Բավարիա 2-ի հարձակվողը խփեց իր երկրորդ գոլն ու առաջ մղեց Հայաստանի թիմին:

82-րդ րոպեին տանտերերը վերականգնեցին հաշվի հավասարակշտռությունը: Գոլի հեղինակ դարձավ Դիմիտրոս Կրիստոֆին:

89-րդ րոպեին Հայաստանի հավաքականը վտանգավոր գրոհ ձեռնարկեց: Տիգրան Բարսեղյանը կարող էր մեն-մենակ դուրս մնալ դարպասապահի դիմաց, սակայն մրցակցի պաշտպանը խախտեց կանոններն ու հեռացվեց խաղադաշտից: Նշանակված տուգանայինն իրացրեց Տիգրան Բարսեղյանը, որի հարվածն ուղիղ մրցակցի դարպասապահի վրա էր:

Հիմնական ժամանակի վերջին րոպեին Հայաստանի հավաքականը ևս մեկ տուգանայինի իրավունք ստացավ, սակայն Տիգրան Բարսեղյանի հարվածից հետո գնդակ փոքր շեղությամբ դուրս եկավ դիմային գծից:

 Հայաստանի հավաքականը Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ երկրորդ խաղում ոչ-ոքի խաղաց: Նախորդ խաղում Հայաստանի թիմը 1:2 հաշվով պարտվել էր Թուրքիայի հավաքականին»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40