Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է. թուրք վերլուծաբան

02.05.2024 17:19
748

Թուրք հայտնի լրագրող և մեկնաբան Մուրաթ Բարդաքչըն հոդված է հրապարակել՝ «Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է» վերտառությամբ։

Ermenihaber-ը որոշ հատվածներ է հրապարակել հոդվածից։

Հոդվածը դիտարկում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը՝ կասկածի տակ դնելով դրա իրատեսականությունը:

Չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման ու նորմալացման ցանկալիությանը, ըստ հեղինակի, դա գործնականում դատարկ երազանք է մի շարք պատճառներով:

«Թուրքիայի և Հայաստանի միջև դարավոր թշնամանքին վերջ տալը և կողմերի միջև նորմալ հարևանական հարաբերություններ հաստատելը, իհարկե, ցանկալի զարգացում է, բայց ցավոք դա ընդամենը դատարկ երազանք է: Սահմանը կարող է բացվել։ Չնայած փակ լինելուն՝ Թուրքիայում արդեն տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ կան, որոնք այստեղ աշխատում են, հետևաբար սահմանի բաց կամ փակ լինելը առանձնապես կարևոր չէ, սակայն կողմերի միջև բարեկամության, համագործակցության և այլնի հաստատումը հնարավոր չէ»:

Հեղինակը մատնանշում է մի շարք խոչընդոտներ, որոնք թուրք-հայկական հաշտեցումը դարձնում են դժվար իրագործելի ներկա պայմաններում:

1. Հայկական սփյուռքը Թուրքիայի դեմ ատելությունը դարձրել է վաստակի միջոց և թույլ չի տա, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններն ամբողջապես կարգավորվեն:

2. Թուրքիան ստիպված է մերժել Հայաստանի առաջ քաշած «չեղած ցեղասպանությունը ճանաչելու» պայմանը:

3. Երկու ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:

«Մինչ Հայաստանն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են, իսկ Թուրքիայում բարի մտադրություններով, բայց երազկոտ որոշ շրջանակներ «մշտական խաղաղության և բարեկամության» մասին երազներ են տեսնում»,- գրում է Բարդաքչըն։

Հեղինակը նաև քննադատում է այն թուրք մտավորականներին, ովքեր ամեն ապրիլի 24-ին ներողություն են խնդրում հայերից։  Նա դա անվանում է անպատասխանատվություն, որը նշանակում է «Իմ պապը մարդասպան էր, քո պապին սպանել էր»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40