Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար լավ հեռանկարներ կան, սակայն անհրաժեշտ են մի շարք քայլեր. Բայրամով

22.07.2025 14:46
527

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների երկկողմ և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Քննարկումների ընթացքում անդրադարձանք գլոբալ գործընթացներին, տարածաշրջանին սպառնացող հնարավոր անվտանգային մարտահրավերներին, ինչպես նաև մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Իմ հարգարժան գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հայաստան-Ադրբեջան հետպատերազմյան գործընթացների մասին՝ հատկապես ընթացիկ փուլում։ Այդ համատեքստում անդրադարձել եմ նաև հուլիսի 10-ին Աբու Դաբիում  Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բանակցություններին և առկա դրական դինամիկային։ Մենք համարում ենք, որ խաղաղության ուղին ունի լավ հեռանկարներ։ Այն իրական է, սակայն այդ ճանապարհի ավարտին հասնելու համար անհրաժեշտ մի շարք քայլեր դեռ չեն արվել՝ հատկապես հայկական կողմի կողմից», - նշել է Բայրամովը։ապես հայկական կողմի կողմից», - նշել է Բայրամովը։

Նա կրկնել է Բաքվի պնդումներն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում անցկացվի հանրաքվե՝ երկրի Սահմանադրությունից Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները բացառելու նպատակով։ 

«Պետք է քայլեր ձեռնարկվեն հանրաքվե անցկացնելու ուղղությամբ, ինչպես նաև լիովին իր գործառույթը կորցրած և գործնականում գոյություն չունեցող Մինսկի խմբի և դրա ձևաչափերի լուծարման համար», - նշել է Բայրամով

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40