Ինչու են վաղը փակվելու դատարանների մուտքերը եւ ինչպիսին է լինելու ընթացքը. վարչապետը մանրամասնում է (տեսանյութ)

19.05.2019 23:10
1498

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ խոսեց «Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին, որն իրականացվելու է վաղն առավոտյան ժամը 8:30-ից:

Հիշեցնենք,  ավելի վաղ վարչապետը կոչ  էր արել վաղն առավոտից բոլոր դատարանների մուտքերը փակել։

ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց.

«Վերջին ամիսներին եվ հատկապես վերջին օրերին շատ է սկսել քննադատվել թավիշը, թավշյա հեղափոխության հետ կապված խոսքերն ու բառերը: Ես ուզում եմ հիշեցնել, որ ինչ էլ մենք անում ենք, մեր արածների գործիքակազմը չի փոխվում: Եթե մենք արգելափակում ենք որեւէ կառույց, պետք է ամեն ինչ տեղի ունենա ոչ բռնի, թավշյա հեղափոխության համատեքստում:

Վաղը ոստիկանությունը պարտավոր է եւ դա իմ հրամանն է, որ ոստիկանությունն ապահովի խաղաղ ակցիայի իրակացումը: Բայց պետք է նաեւ մարդիկ իրենց մեջ հասկանան, որ բռնությունը պետք է մեր իրականությունից հանել: Ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ոչ բռնի, բռնությունն ու ատելությունը բացառող քաղաքական պայքարը մեր հաղթանակի կարեւորագույն գրավականն է: Ես համոզված եմ, որ այն տրամաբանությունը, որը մենք պահպանել ենք ժողովրդական հեղափոխության արդյունքում, կարող ենք շարունակել»:

Վարչապետը հորդորեց վաղվա ակցիային մասնակցող քաղաքացիներին լինել կատարյալ զգուշավոր, չտրվել սադրանքների, լինել միասնական, անհարմարությունների համար էլ, եթե հարկ լինի, անգամ ներողություն խնդրել:

«Մեզ ոչ մի բան հետ չի պահի Հայաստանն իսկապես ազատ եւ ժողովրդավարական, իրավական պետություն դարձնելուց, այդ ճանապարհով ես մինչեւ վերջ կգնամ, ես ինձ պարտավորված եմ զգում: Քանի դեռ ժողովրդին ես պարտավոր եմ ծառայություններ մատուցել, ես դրանք կմատուցեմ ամբողջ ծավալով:

Վաղը արգելափակվում են բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: Ես հիմա էլ ունեմ վաղվա իմ ելույթի տեքստը պատրաստ, բայց քանի որ ասել եմ վաղը, ուրեմն վաղը ժամը 12:00-ին ես հանդես կգամ հայտարարությամբ:

Ես համոզված եմ, որ դուք ինքներդ կարող եք ձեր շարքերից հեռացնել սադրիչներին: Իհարկե, ոստիկանությւոնը պետք է ապահովի հավաքի բնականոն ընթացքը: Իհարկե, թե ինչ պետք է լինի, ես վաղը ելույթիցս հետո կհայտարարեմ, կասեմ մեր հետագա քայլերը:

Վաղվա ելույթը, հայտարարությունը կլինի կառավարությունում:

Երբեւէ մտքներովդ չանցնի, թե ես որեւէ բանի համար երկմտել եմ կամ վճռականության մի գրամ պակաս ունեմ:

Ես հնարավորինս ուզում եմ, որ ամեն ինչ լինի առանց իմ եւ ժողովրդի միջամտության, մենք պետք է գործենք միջազգային իրավունքի տառին համպատասխան եւ մեր գործը պետք է լինի իրոք անկախ դատական համակարգ ունենալը:

Այսօրվա իրավիճակի պատճառը նաեւ այն է, որ ես առաջին օրվանից ասել եմ, որ մեր իշխանությանը խամաճիկային դատարան պետք չէ:

Շարունակությունը կասեմ վաղը, ուղիղ կեսօրին:

Դատական համակարգի հարցն արդեն հասունացել է եւ լուծման կարիք ունի»,-եզրափակեց վարչապետը:

 

armtimes.com

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

15.09.2026 20:46

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56