Ադրբեջանը երեք սեփական արբանյակ ունի… Լուսանկարում Լաչինի հսկիչ անցագրային կետի լուսանկարն է՝ արված արդբեջանական արբանյակից

02.11.2020 14:10
4302

Ադրբեջանը տեսնում է մեր ամեն դիրքն ու շարժը, թե սահմանին, թե թիկունքում։ Ու էստեղ ամենամեծ խնդիրը հետախուզական ԱԹՍ-ները չեն։ Դրանց դեմ պայքարելը հեշտ է։ Ադրբեջանը երեք սեփական արբանյակ ունի, որոնցից երկուսը կապ են ապահովում, իսկ մեկը հետախուզական է՝ դիտարկում է երկիրը։ Հետախուզական արբանյակը գնել են մեր բարեկամ ֆրանսիական «Էյրբասից»։

Այդ արբանյակի միջոցով նրանք ամեն 2 օրը մեկ կարողանում են նկարահանել մեր ամբողջ երկրի տարածքը 45 աստիճան թեքությամբ, ամեն 7 օրը մեկ 20 աստիճան թեքությամբ և ամեն 26 օրը մեկ անմիջապես մեր գլխավերևից։ Բայց այդ արբանյակը միայնակ չի գործում, պայմանագրի համաձայն այն գործում է «Էյրբասի» մեկ այլ արբանյակի հետ համագործակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին մեր տարածաշրջանի 45 աստիճանով արված լուսանկարներն ստանալ ամեն օր, 20 աստիճանով 4 օրը մեկ և անմիջապես մեր գլխավերևից երկու շաբաթը մեկ։

Ադրբեջանական արբանյակի օպտիկական սարքը բաղկացած է պանկրոմատիկ տիրույթից (0,45-0,75 μմ) եւ չորս բազմատեսակային տիրույթներից՝ կարմիր (0,62–0,69 μմ), կանաչ (0,53–060 μմ), կապույտ (0,45–0,52 μմ) եւ Ինֆրակարմիր (0,76–0,89 μմ), եւ կարող է օրական մինչեւ 3 մլն կմ2 տարածք ստանալ 1,5 մ resolution–ով (1:25 000 մասշտաբի տեղագրական նկարահանումների համար):

Հիմա մի քանի հարց, որ չգիտեմ ում պիտի տամ.

  1. Լսել եմ, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը լազերային ֆիզիկայի առաջամարտիկներից ա եղել, հիմա կան Հայաստանում էնպիսի մասնագետներ, որ կարան հզոր լազերով շարքից հանեն էս սպուտնիկի օպտիկան (ռուսները, չինացիք ու ամերիկացիք տենց պրոյեկտներ ունեն)։
  2. Մեր Ֆրանսիայի սփյուռքը կարա՞ ստիպի Էյրբասին դադարեցնել համագործակցությունն Ադրբեջանի հետ։
  3. Մեր հետախուզությունը կարա՞ կազմակերպի, որ խոշոր տեղաշարժերն ու վերախմբավորումներն արվեն էն օրը, երբ մենք Էյրբասի սպուտինկի դիտարկման տարածքում ենք ու Էյրբասի միջոցով ֆեյք նկարներ կերցնի Ադրբեջանին։
  4. Ես կարա՞մ սաղ գիշեր անկապ բաների վրա չլռվեմ ու առավոտը սենց բաներ չգրեմ)

Լուսանկարում Լաչինի հսկիչ անցագրային կետի լուսանկարն է՝ արված Արդբեջանական արբանյակից։

Դավիթ Մելիքսեթյանի ֆեյսբուքյան էջից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40