«Սյունիք» ՋՕԸ նախագահը հրաժարական է տվել…

17.05.2019 17:11
1563

«Սյունիք» ՋՕԸ Գորիսի մասնաճյուղում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցավ «Սյունիք» ՋՕԸ վարչության խորհրդի հերթական նիստ, որին մասնակցում էին խորհրդի ութ անդամներ, ըստ որի՝ քվորումն ապահովված է:

Նիստը վարում էր խորհրդի նախագահ, Մեղրու տարածաշրջանի ջրօգտագործող Արամ Սարգսյանը:

Քննարկվեցին կազմակերպչական հարցեր` «Սյունիք» ՋՕԸ նախկին տնօրեն Սահակ Համբարձումյանի ազատման դիմումը եւ  նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի առաջադրումն ու նշանակումը:

Կազմակերպչական խնդիրների քննարկման ժամանակ նշվեցին ոլորտի անելիքները՝ ջրօգտագործողների սպասարկումը կազմակերպելու ուղղությամբ, նրա բացթողումներն ու բազմաթիվ  խնդիրները, հայտարարվեց, որ ճշտվում են ֆինասավորման  աղբյուրները, աշխատաքներ են տարվում՝ վերացնելու ոլորտում առաջացած ֆինանսական ճեղքվածքը, փուլ-առ փուլ լուծելու աշխատավարձերի կուտակված պարտքը:

Նշվեց նաեւ, որ ոլորտը ներդնողներ չունի, աշխատանքների բարելավման ողջ հոգսը պետական բյուջեով նախատեսված  հատկացումների եւ հիմնականում՝ ոլորտի աշխատակազմի ուսերին է:

Սահակ Համբարձումյանի ազատման դիմումը՝ առողջական խնդիրների պատճառով, դրվեց քվերակության եւ այն միաձայն հարգվեց:

Խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը ներկայացրեց նիստի երրորդ հարցը եւ ներկայացրեց «Սյունիք» ՋՕԸ տնօրենի՝ Գոռ Բարսեղյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակման հարցը՝  մինչեւ մրցույթի անցկացումը, որ տեղի կունենա մայիսի 25-ին:

Գոռ Բարսեղյանը ներկայացավ խորհրդի անդամներին՝ ասելով, որ ծնվել է 1987 թվականին, Կապանում:

Մինչ ոլորտ մտնելն աշխատել է հանքարդյունաբերությունում, եղել «Թունել» ՓԲԸ գործադիր տնօրեն:

Նրա ենթակայությամբ աշխատել է հարյուր մարդ,  հասցրել է ծանոթանալ ոլորտին ու նրա խնդիրներին, նախկին աշխատանքն էլ շատ հեռու չէ ոլորտից. հիմնականում առնչվել է հողային աշխատանքներին, պոչամբարներին:

Նա խոստացավ օգտակար լինել ոլորտին ու ազգաբնակչությանը, ընտրվելու դեպքում՝ արդարացնել բոլորի վստահությունը՝ հիմնական խնդիրը համարելով գյուղացուն, ջրօգտագործողներին ոռոգման ջուր հասցնելը:

Գոռ Բարսեղյանը վերջում խորհրդի անդամներից հայցեց իր ուժերի հանդեպ վստահություն, միաժամանակ՝  շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին` մարզի տարբեր քաղաքներից ու գուղերից իրենց մասնակցությունը նիստին ապահովելու համար:

Մեկ դեմ ձայնով, քվերակությունն անցավ հօգուտ նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի:
                                                                                            ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին

27.10.2026 19:42

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

27.10.2026 17:31

Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

27.10.2026 16:22

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

27.10.2026 15:50

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23