Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականին դրան նախորդող տարվա համեմատ աճել են 11 տոկոսով

08.06.2026 11:17
325

Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականի արդյունքներով  կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ  500 միլիոն դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 307 միլիարդ դրամով կամ 11 տոկոսով, իսկ 2017 թվականի ցուցանիշից ավելի է 2.3 անգամ կամ 1 տրիլիոն 648.8 միլիարդ դրամով։ 

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած ելույթում այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականի արդյունքներով  կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ  500 միլիոն դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 307 միլիարդ դրամով կամ 11 տոկոսով, իսկ 2017 թվականի ցուցանիշից ավելի է 2.3 անգամ կամ 1 տրիլիոն 648.8 միլիարդ դրամով։ Սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, որովհետև արձանագրվում է, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է, այսինքն՝ ավելացել է շուրջ 135 տոկոսով։

Սա, կարծում եմ, որ շատ կարևոր և էական ցուցանիշ է, և այս ցուցանիշի համար ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել  Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև ՀԴՄ պահանջող և դուրս գրող քաղաքացիներին և տնտեսվարողներին։ Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն մեր ընդհանուր ընտանեկան բյուջեն է, և մեզնից յուրաքանչյուրը հենց այսպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերի պետական բյուջեի նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պետական բյուջեի ծախսերը ևս էականորեն աճել են. ծախսերը եղել են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, որը 2017 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է, աճել է 120 տոկոսով։

«Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ այդ ծախսերի մեջ էականորեն աճել են կապիտալ ծախսերը՝ 190 տոկոսով։ Սա, կարծում եմ, առանձնահատուկ ուշադրության է արժանի, որովհետև հենց այս ծախսերով է, որ մենք իրականացնում ենք այն տեսանելի ծրագրերը, որոնց մասին խոսում ենք և որոնցով հպարտանում ենք։  

Վերջին տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի արդյունքում տնտեսական և սոցիալական ոլորտներում։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40