Հայաստանի ՊՆ-ն նոր զինատեսակների մատակարարման շուրջ համաձայնագիր է կնքել ռուսական կողմի հետ

28.02.2019 21:29
1290

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր համաձայնագիր է կնքել ռուսական «ՌոսՕբորոնԷքսպորտի» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության հետ՝ նոր զինատեսակների մատակարարման շուրջ:

Ըստ «Ինտերֆաքսի»՝ փաստաթուղթը ստորագրվել է պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանի՝ Մոսկվա կատարած երկօրյա այցի արդյունքում:

«Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «ՌոսՕբորոնէքսպորտի» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության հետ պայմանագրերի վերջնական համաձայնեցմանն ու ստորագրմանը՝ որոշ ապրանքատեսակներ ձեռք բերելու շուրջ», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ առանց հավելյալ մանրամասների:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ զինատեսակների ձեռքբերման համար նոր վարկի տրամադրման հնարավորությունը գտնվում է քննարկման փուլում:

Ավելի վաղ՝ փետրվարի սկզբին, Մոսկվա էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիպել ռուս գործընկերոջ, պետական «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրենի և ռուսական ռազմարդյուանբերական ոլորտի այլ պաշտոնյաների հետ:

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22