Ուխտագնացություն Տաթև՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս գերիների

25.05.2024 18:14
836

Այսօր տեղի է ունեցել «Կենաց ծառ» խորհրդանշական անվամբ ուխտագնացություն դեպի Տաթևի վանական համալիր՝ ի զորակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների: Տեղեկությունը հայտնում է Ռուբեն Վարդանյանի գրասենյակը։

Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում գերաշնորհ Տ.Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ համատեղ աղոթք է անցկացվել՝ հանուն հայ գերիների շուտափույթ վերադարձի։

«Տաթևը հայոց հոգևոր և ազգային-ազատագրական վերածննդի խորհրդանիշներից է։ Այսօր շատ կարևոր է ներշնչանք և ուժ ստանալ մեր ազգային-հոգևոր ակունքներից՝ մեր նոր զարթոնքի համար։ Մեր խոցված ազգային արժանապատվությունը վերականգնելու, հուսահատությունների ու հիասթափությունների կորստաբեր շղթան կոտրելու համար նաև խիստ կարևոր է Բաքվում պահվող մեր գերիների շուտափույթ և ապահով վերադարձը հայրենիք»,- ասել է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Խորհրդանշականորեն նաև «Կենաց ծառ» է տնկվել և պտղատու նոր այգի բացվել, Տաթևում և Հալիձորում ազգագրական-մշակութային միջոցառումներ են անցկացվել: Համայնքի բնակիչները ավանդական հարիսա են պատրաստել։ Համերգային կատարումներով հանդես են եկել Արցախի ազգային նվագարանների նվագախումբը և «Մռակած» երգչախումբը:

Նշենք, որ ուխտագնացությունն իրականացվել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը: Այսօր Արցախի նախկին պետնախարարը 56 տարեկան է դառնում։

arm.sputniknews.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40