«Թողեք աշխատենք». Հովհաննավանք են ժամանել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ

26.10.2025 09:42
496

Այսօր վաղ առավոտից Հովհաննավանքում աշխատում են ոստիկանները: Չնայած եկեղեցին դեռ փակ է, բայց ոստիկանները սկսել են տարածքը մաքրել մեքենաներից, տարածքում իրականացվում է ուժեղացված հսկողություն:

Հիշեցնենք, որ այսօր կարգալույծ արված Տեր Արամը պատարստվում է պատարագ մատուցել, ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հովհաննավանք են ժամանել են նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: «Ոստիկանությունը ապահովում է հասարակական անվտանգությունը, խնդրում եմ թույլ տվեք աշխատել»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Հովհաննավանք ժամանած Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը:

Լրագրողների հարցերին, թե մի քանի օր առաջ Հովհաննավանաքում խոչընդոտվում էր լրագրողների մասնագիտական աշխատանքը, նրանց վիրավորում ու հայհոյում էին, այդ ժամանակ ո՞ւր էին ոստիկանները,   Բաբայանը պատասխանեց՝ ոստիկանության տեսանելիության դաշտում ինչքան եղել է, այնքան պահպանել են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Հովհաննավանքում կարգալույծ արված Տեր Արամը՝ Ստեփան Աստարյանը, փորձում էր պսակադրություն անել ու Ասատրյանի մի շարք աջակիցներ խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը՝ նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ ուղղելով:

Իսկ ծառայողական քննություն իրականացվում է միջադեպով, լրագրողների այս հարցին ի պատասխան Բաբայանն ասաց՝ այդ հարցերը տվեք համապատասխան կառույցին:

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40