Աշակերտների ծանրաբեռնվածությունը կնվազի. վերանայվում են չափորոշիչները

30.08.2019 16:05
1303

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ վերանայվում են հանրակրթության պետական չափորոշիչները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը: Փոփոխությունններից մեկով նախատեսվում է 2020 թվականից կրճատել աշակերտների բեռնվածությունը, ժամաքանակը, ավագ դպրոցում, անկախ հոսքից, աշակերտներին հնարավորություն տալ ընտրել առնվազն 2 առարկա և խորացված սովորել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոփոխությունների մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և փորձագետները:

«Այս պահին մշակել ենք, թե անձը հիմնական, ավագ դպրոցի ավարտից հետո ուսումնառության ինչ վերջնարդյունքներ կունենա, մշակվել է առարկայացանկ, թե որ առարկաներով ենք նախատեսում այդ վերջնարդյունքը ձևավորել: Առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև հենքային ուսումնական պլանում: Լինելու է առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակում»,-ասաց Անափիոսյանը:

Հենքային ուսումնական պլանում նախատեսվող որոշ փոփոխություններ ներկայացրեց կրթության ոլորտի փորձագետ Գագիկ Մելիքյանը: Նա նախ նկատեց՝ հին չափորոշիչները ստեղծվել էին մոտ 15 տարի առաջ, և փորձարկման ընթացքում բազմաթիվ խնդիրներ էին ի հայտ եկել։

«Առաջին փոփոխությամբ կրճատվելու է սովորողների բեռնվածությունը հատկապես միջին դպրոցում: Նախկին հենքային ուսումնական պլանում միջին դպրոցում ունեինք շաբաթական 37 ժամ, այժմ ժամաքանակը փոքր-ինչ կրճատվելու է, հարմարեցվել է սովորողի տարիքային առանձնահատկություններին»,-ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ փոփոխությունն ավելի ճկուն է դարձրել ուսումնական պլանը: Դպրոցը հնարավորություն կունենա ավելի շատ ժամաքանակ տնօրինել իր առանձնահատկություններից ելնելով: Փորձագետը նկատեց՝ հաճախ ավագ դպրոցներում աշակերտները կարիք են ունենում, օրինակ, մաթեմատիկայի գիտելիքները խորացնել մի հոսքում, օտար լեզուն՝ մյուսում, այդ դեպքում չեն կողմնորոշվում, թե որ հոսքն ընտրել: «Հիմա ավելի ճկուն է դառնալու ուսումնական պլանը: Աշակերտը, անկախ հոսքից, կարող է ընտրել 2 և ավելի առարկա ու խորացված անցնել դրանք: Այսինքն՝ ուսումնական պլանն ավելի շատ հարմարեցվել է աշակերտի պահանջմունքներին»,-նշեց Մելիքյանը:

Անափիոսյանը շեշտեց՝ ուսումնական պլանն ու բեռնվածությունը փորձել են հարմարեցնել երեխայի զարգացմանը: Նա դա բավականին կարևոր փոփոխություն համարեց:

Նախատեսվող փոփոխություններով փորձում են նաև տարբեր թեմաներ՝ ինչպիսին են  զարգացումը, մեդիագրագիտությունը, քննական մտածողությունը և այլն, ինտեգրել մեկ կամ մի քանի առարկաների միջև: «Այս ամենը փորձում ենք ձևավորել բոլոր առարկաների միջոցով»,-ասաց Անափիոսյանը:

Նախատեսվում են նաև ուսուցիչների վերապատրաստումներ: Փոփոխությունները 2020-ի սեպտեմբերին մեկ մարզում կկիրառվեն փորձնական: Այս պահին ակտիվորեն աշխատում են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, որ գումար ներգրավեն հատկապես ուսուցիչների մասնագիտական զարգացման համար:

Չափորոշիչների փոփոխության հետ կապված աշխատանքները սկսվել են 2019-ի մայիսի վերջից: Աշխատանքներում ներգրավված են նաև միջազգային փորձագետներ: Անափիոսյանի խոսքով՝ միջազգային փորձագետների հիմնական թիմը հավաքվել է Համաշխարհային բանկի և եվրոպացիների կողմից առաջարկված փորձագետներից: Համաշխարհային բանկի կրթության ոլորտի 6 առաջատար փորձագետներից երկուսն ընդգրկված են ծրագրում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40