ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերшզմը թեժանում է. Թրամփը չինական ապրանքների համար մաքսատուրքը բարձրացրել է մինչև 125%

10.04.2025 11:47
506

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքը մինչև 125%, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Չինաստանը բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքը մինչև 84%՝ սրվող պայքարում, որը սպառնում է խաթարել առևտուրը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև, գրում է Associated Press-ը: Թրամփը, Պեկինին մեղադրելով հարգանքի բացակայության համար, Չինաստանին առանձնացրել է մյուս երկրներից՝ հայտարարելով մաքսատուրքերի բարձրացման մասին:

Նա սոցցանցերում գրառման մեջ հայտնել է, որ դադարեցնում է իր, այսպես կոչված, «փոխադարձ մաքսատուրքերը» բազմաթիվ այլ առևտրային գործընկերների համար, քանի որ նրանք բանակցությունների առաջարկին պատասխանել են ձեռք մեկնելով, այլ ոչ թե վրեժ լուծելով: ԱՄՆ-ի և Չինաստանի միջև թեժացող  առևտրային պատերազմը սպառնում է բարձրացնել գները ԱՄՆ-ում սպառողների համար և խաթարել Չինաստանի՝ իր դանդաղող տնտեսությունը վերականգնելու փորձերը: Չինաստանի կառավարության պատասխանն ազդարարում է Թրամփի ճնշմանը չհամաձայնելու վճռականությունը՝ չնայած ռիսկերին:

«Եթե ԱՄՆ-ն պնդում է իր տնտեսական և առևտրային սահմանափակումների հետագա սրումը, Չինաստանն ունի ամուր կամք և բազում միջոցներ՝ անհրաժեշտ հակաքայլեր ձեռնարկելու և մինչև վերջ պայքարելու համար», - հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը մաքսատուրքերի վերջին բարձրացման մասին հայտարարելուց առաջ: Վաշինգտոնում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է. «Երբ դուք բռունցքներով հարվածում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, նախագահ Թրամփը պատրաստվում է ավելի մեծ հարված հասցնել»: ԱՄՆ-ն անցյալ տարի Չինաստան է ուղարկել 199 միլիարդ դոլարի ապրանք, մինչդեռ Չինաստանը 463 միլիարդ դոլարի ապրանքներ և ծառայություններ է արտահանել ԱՄՆ, ըստ ԱՄՆ առևտրի նախարարության:

tert.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24