Հայաստանի քաղաքացիները՝ երկու կրակի արանքում․ ո՛չ անձնագիր, ո՛չ պատվաստում

07.09.2021 14:43
1302

Հայաստանի քաղաքացիներն անսպասելիորեն հերթական անգամ հայտնվել են երկու կրակի արանքում:

Ինչպես արդեն հաղորդվել է, վերջին շրջանում հանրապետությունում անձնագրերի տրամադրման խնդիր է առաջացել:

«Այս պահին կորոնավիրուսային համավարակի պատճառով անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ են ծագել, ինչի պատճառով քաղաքացիներին անձնագրեր չեն տրվում»,- այսօր ասացին ոստիկանության մամուլի ծառայությունից: Անձնագրերի տրամադրման վերականգնման ժամկետները չեն նշվում: Անձնագրային գրասենյակները խորհուրդ են տալիս սեպտեմբերի 20-ից հետո գալ:

Բայց այս խնդիրը վերաբերում է ոչ միայն երկրից հեռանալ կամ վարկ վերցնել ցանկացողներին: Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը բառացիորեն ստիպում է աշխատող քաղաքացիներին պատվաստվել կամ երկու շաբաթը մեկ բացասական թեստ ներկայացնել: Վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է, որից հետո գործատուի հանդեպ պատժամիջոցներ կսկսվեն:

Հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը: Առանց անձնագրի անհնար է պատվաստվել: ID ունենալու դեպքում կարելի է թեստ անցնել: Անձնագրային գրասենյակներում ուսերը թոթվում են եւ խորհուրդ են տալիս նույնականացման քարտ ստանալ: Բայց եթե սովորական անձնագիրն անվճար է տրվում (վճարումը կատարվում է միայն պետական տուրքի տեսքով`1000 դրամի չափով), ապա ID-ն երեք անգամ ավելի թանկ արժե: Ստացվում է, որ նման դեֆիցիտը շատ ձեռնտու է պետությանը: Պարտավորեցնելով մարդկանց պատվաստվել՝ պետությունը դրա համար հնարավորություններ չի ապահովել:

Եթե սեպտեմբերի 20-ից հետո, այնուամենայնիվ, սկսվի անձնագիր ստանալու դիմումների ընդունումը, ապա մինչեւ հոկտեմբերի 1-ը դիմածների մեծ մասը դեռ չի հասցնի դրանք ստանալ: Իսկ անձնագրային բաժանմունքների հերթերը նույնիսկ սարսափելի է պատկերացնել: Այդ թվում նաեւ այն պատճառով, որ մարդաշատ տարածքում դժվար կլինի խուսափել վարակից:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22