Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրն աշխատում է ողջ ծավալով և 24֊ ժամյա ռեժիմով

21.10.2020 15:56
1205

Շարունակվում են ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հաճախակի աշխատանքային այցերը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ, ինչպես նաև պարբերական բնույթ կրող հանդիպում֊քննարկումները՝ ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Ռազմական դրության պայմաններում առավել քան ընդգծվում է ռազմարդյունաբերական կոմիտեի կողմից իրականացվող գործունեության կարևորությունը, որն այս օրերին աշխատում է՝ օգտագործելով արտադրական բոլոր հզորությունները:

Գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ ՌԱԿ ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։

Նախարարի այցերի և հանդիպումների ընթացքում կառույցի ղեկավարին են ներկայացվել ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրվող զինատեսակները, լայնորեն կիրառվող և կատարելագործվող, ինչպես նաև փորձարկվող նոր նմուշներն ու մշակումները:

Ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններում տրամադրվում են վերանորոգման և արտադրական ծառայություններ, որոնք մեծապես նպաստում են զենքի և զինամթերքի պաշարների համալրմանը ակտիվ գործողությունների ընթացքում:

Նոր սերնդի մշակված և կիրառվող ռազմատեխնիկական լուծումները շարունակում են արդիականացվել, կատարելագործվել և տրամադրվել գործարկման՝ հիմքում ունենալով առկա ռազմական խնդիրներն ու հակառակորդի կողմից կիրառվող տեխնոլոգիաները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40