Հայաստանի տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»․ Փաշինյան

31.01.2025 15:57
678

Հայաստանը համաձայնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը լուծարելուն այն հիմնավորմամբ, որ եթե չկա հակամարտություն, ուրեմն հակամարտության սպասարկմամբ զբաղվող ձևաչափն իմաստ չունի։

Այս մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելուն համաձայն ենք հետևյալ հիմնավորմամբ՝ եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ձևաչափի իմաստը ո՞րն է։ Բայց մենք ուզում ենք համոզվել, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարումն Ադրբեջանի համար էլ է նույն բանը նշանակում, այլ ոչ թե Ադրբեջանի մղումն այն է՝ լուծարենք համանախագահությունը և նոր կոնֆլիկտ սկսենք Հայաստանի տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով։ Այսինքն, եթե դա նշանակում է խաղաղություն, մեր ինչի՞ն է պետք ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ եթե ՄԽ համանախագահության ձևաչափը ինչ-որ կերպ խանգարում է Ադրբեջանին նոր հակամարտություն հրահրել, ապա այդ դեպքում արդեն չկա իմաստ լուծարելու խումբը։ «Եթե Ադրբեջանին դա [խմբ․Մինսկի խմբի գոյությունը] ինչ-որ ձևով խանգարում է, որ նա ինչ-որ կոնֆլիկտ ստեղծի, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ խմբի լուծարումը։ Եթե դա Ադրբեջանի համար կանաչ լույս է նշանակում Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու ու խորացնելու համար, ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունը։ Իսկ կա՞ հիմք, որ կարող է Ադրբեջանը նման մտադրություն ունենալ։ Նման հիմքեր կան։ Եվ դրանցից ամենակարևորը հենց «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն է, որը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա համոզմամբ՝  «Արևմտյան Ադրբեջան» անունով կազմակերպության գոյությունն ու առհասարակ նման խոսույթի կիրառումը ենթադրում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչվում։ 

«Էլի եմ ասում՝ «Արևմտյան Ադրբեջանն» Ադրբեջանի արևմտյան շրջաններն են։ Հայաստանի տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։ Այս բառապաշարի ներքո ցանկացած թեմա Հայաստանի համար քննարկելի չի»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ 

Armenpress

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40